Երևանում երիտասարդ աղջիկը ներկայացել է ոստիկանություն
1972 թ. ծնված Գայանե Ն.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ մայիսի 26-ին, ժամը 16.30-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Կոմիտասի պողոտայի թիվ 62/2 հասցեում գտնվող խանութում մի աղջիկ սեղանին դրված իր դրամապանակից գողացել է 230.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Մարիամ Խ.-ն, ով հունիսի 1-ին ներկայացել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: