Բաժիններ՝

Amnesty International-ն անօրինական Է համարում փախստականների վերաբերյալ Թուրքիայի և ԵՄ-ի համաձայնագիրը

Փախստականների բռնադարձման շուրջ համաձայնագիրը, որը կնքել են Եվրամիությունը եւ Թուրքիան, «անօրինական Է եւ անազնիվ», դրա կատարումը պետք Է անհապաղ դադարեցվի:

Այս կարծիքն Amnesty International ոչ կառավարական կազմակերպության փորձագետները հայտնել են այդ թեմային նվիրված հետազոտության մեջ:

Ինչպես ասված Է կազմակերպության հրապարակած փաստաթղթում, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում Է Լոնդոնում, Թուրքիայում ապաստանի տրամադրման համակարգը վիթխարի խնդիրների Է բախվում՝ փորձելով գլուխ հանել ավելի քան 3 միլիոն փախստականների հարցից:

Արդյունքում, ընդգծել Է Amnesty International-ը, փախստականները հարկադրված են սպասել մի քանի տարի, նախքան իրենց գործերը կքննվեն, եւ այդ ժամանակի ընթացքում նրանք գործնականում զրկված են պետության կողմից որեւիցե օգնությունից:

«Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ գործարքն անխոհեմ Է եւ անօրինական,- հայտարարել Է ոչ կառավարական կազմակերպության՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջոն Դալհուսեյնը:

Amnesty International-ի եզրակացությունները ցույց են տալիս, որ այն գաղափարը, թե Թուրքիան ունակ Է ապահովելու ավելի քան երեք միլիոն ապաստան որոնողների եւ փախստականների իրավունքները եւ բավարարելու նրանց պահանջմունքները, հնարանք Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս