Բաժիններ՝

Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կարնեևան:

«Սխալ տեղեկատվություն է շրջանառվում նման բան չկա: Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը լավ է, նրա մոտ ամեն ինչ կարգին է: Նա հանգիստ աշխատում է»,-ասաց թատրոնի մամուլի քարտուղարը:

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Արմեն Ջիգրախանյանի առողջական վիճակը վատացել է, նրան տեղափոխել են հիվանադանոց և նա գտնվում է ծան վիճակում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930