![](/banners/BeFunky-design.jpg)
Լարված իրավիճակ Գողթ գյուղում. գյուղ են ժամանել մարզի ոստիկանապետն ու տարածքի ոստիկանապետը. shamshyan.com
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/goxtan.jpg)
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Գողթ գյուղում: Գյուղացիներն ի նշան բողոքի փակել են ճանապարհը և հրաժարվում են այն բացել՝ ասելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրեր առաջ Գառնիի գյուղացիների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ կառավարությունը կքննարկի գողթեցիների բարձրացրած հարցը՝ կապված Գեղարդալճի հետ և այդ ժամանակ գողթեցիները ժամանակավորապես դադարեցրել էին իրենց բողոքի ակցիաները:
Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ մարզի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի ոստիկանապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Նրանք հորդորում են գյուղացիներին բացել ճանապարհը, սական գյուղացիներն ասում են. «Մենք մինչև վերջ գնալու ենք, որպեսզի պատկան մարմինները հասկանան, որ գյուղ կանգնի, գերան կկոտրի և մեր պահանջն արդարացի է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: