Բաժիններ՝

Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող վիրավոր զինվորներից մի քանիսն արդեն ապաքինվել են և մեկնել զորամասեր

Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող, Ադրբեջանի ապրիլյան նախահարձակ ռազմական գործողություններին դիմագրավելու ընթացքում վիրավորված ԼՂՀ ՊԲ զինծառայողների առողջական վիճակը բավարար է գնահատվում:
Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ, մայոր Ալեքսանդր Ղամբարյանը՝ հավելելով, որ վիրավորված զինվորներից մի քանիսն արդեն ապաքինվել են և հոսպիտալիս դուրս գրվելով մեկնել են զորամասեր:

«Նրանք նույնիսկ չեն սպասում մինչև բուժման վերականգնողական կուրսն անցնի և շտապում են րոպե առաջ վերադառնալ առաջնագիծ՝ ընկերների մոտ: Շատերը , եթե թույլ տրվեր, նույնիսկ դեռ չապաքինված են ուզում գնալ: Վիրավոր զինվորների բուժումը լավ է ընթանում: Անգամ արդեն դուրս գրված զինվորներ ունենք: Առաջիկա օրերին վիրավորված զինվորների մեծ մասն արդեն ապաքինված կլինի»,-ասել է հոսպիտալի պետի բուժգծով տեղակալը:

Բերձորցի կամավորական Արամ Մեժլումյանը վիրավորվել է ապրիլի 13-ին ադրբեջանական կողմի հրադադարի բանավոր պայմանավորվածության խախտման հետևանքով: Ազդրի շրջանում հրազենային վիրավորում է ստացել:Ցանկանում է շուտ ապաքինվել, որպեսզի, եթե նորից առաջնագծում լարվածություն առաջանա տղաների հետ լինի:

13020207_712537372217395_1320503366_n

«Այնտեղ բոլորն էլ պատրաստ են իրենց բարձր ոգով հաղթահարել անգամ անելանելի թվացող իրավիճակները: Յուրաքանչյուրը գիտակցում է, որ ինքն առաջնագծում անելիք ունի: Բոլորն իրար են փոխանցում բարձր մարտական ոգին ու տրամադրությունը: Դրա համար էլ՝ բոլորն ուզում են շուտ վերադառնալ շարք»,-ասել է կամավորական Ա. Մեժլումյանը:

ՊԲ զինծառայող Էդուարդ Մաթևոսյանը, ձեռքի բեկորային վիրավորում է ստացել ապրիլի 3-ին:

13023425_712537412217391_1230741068_n

«Հենց զգամ, որ կարող եմ զենք բռնել կգնամ:Այնտեղ՝ առաջնագծում, երբ մտածում ես, որ այս հողի վրա մեր հերոսների արյունն է թափվել, ինքդ էլ ես լցվում այդ ոգով և մտածում ես միայն առաջ գնալու մասին: Թշնամու հրահրած այս դեպքերից էլ ավելի փորձառու ենք դարձել»,- ասել է վիրավոր զինվորը:

ՊԲ վիրավորված զինծառայող Ռուբեն Գևորգյանն էլ նշել է, որ բարձր տրամադրությունն ու մարտական ոգին իրենց հետ է:

13020216_712537475550718_1372130867_n

« Միշտ պատրաստ ենք մարտի: Այսուհետ, ապաքինվելուց հետո, երբ գնանք դիրքեր առավել փորձառություն կունենանք, իսկ զգոնությունը բազմապատկելու ենք»,-ասել է Ռ. Գևորգյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս