Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ապրիլի 23-24-ը կայցելի Վրաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ապրիլի 23-24-ը պաշտոնական այցով կժամանի Վրաստան, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

«Այցի շրջանակում գլխավոր քարտուղարը կհանդիպի Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ և կմասնակցի այլ պլանավորված միջոցառումների:

Հարկ է նշել, որ դա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին պաշտոնական այցն է 1994 թվականից ի վեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Պան Գի Մունն այնուհետ այցելելու է նաև Հայաստան և Ադրբեջան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս