Toyota-ն դադարեցնում է իր գործարանների աշխատանքը Ճապոնիայում

Toyota Motor ավտոմոբիլաշինական կորպորացիան Կյուսյու հարավարեւմտյան կղզում տեղի ունեցած մի շարք ուժգին երկրաշարժերի հետեւանքով դետալների մատակարարման շղթայի խափանումների պատճառով սկսել է դադարեցնել իր հավաքման գծերի աշխատանքը Ճապոնիայում: Ներկայում հինգ ձեռնարկություններ են կանգնեցվել Ֆուկուոկայի եւ Այիթիի պրեֆեկտուրաներում, որտեղ գտնվում է կորպորաց իայի կենտրոնակայանը:

Ընդամենը Toyota-ն պլանավորում է Ճապոնիայի տարածքում կանգնեցնել 16 հավաքման գծերից 15-ը: Դրանք չեն աշխատի առնվազն մինչեւ ապրիլի 25-ը: Դետալների մատակարարման գործում տեղի ունեցած խախտումները հանգեցրել են նաեւ Միյագիի եւ Իվատեի պրեֆեկտուրաներում Daihatsu հավաքման ձեռնարկությունների փակման անհրաժեշտությանը:

«Նիկեյ» առաջատար գործարար թերթի տվյալներով՝ արտադրության կանգնեցումը կբերի 50 հազար ավտոմեքենայով Toyota-ի արտադրության ծավալների կրճատման:

Տարերքի հարվածի պատճառով Կյուսյու կղզում դադարեցվել է ձեռնարկությունների մեծ մասի աշխատանքը: Դրանց թվում է Toyota-ի հանգուցային մատարարարներից մեկը՝ Aisin Seiki ընկերությունը, որը Կումամոտոյի պրեֆեկտուրայի իր գործարանում թողարկում է դռներ, շարժիչներ եւ ավտոմեքենաների մի քանի այլ դետալներ: Այստեղ չեն աշխատում նաեւ Sony, Honda Motor, Bridgestone, Mitsubishi Electric ձեռնարկությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին ————— Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։ Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն արտահայտեց Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման։