Էրդողանն ապրիլի 26-ին կմեկնի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 26-ին կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների VII Գլոբալ ֆորումին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Էրդողանի ադմինիստրացիային:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրդողանի այցը Բաքու նախատեսվում է ապրիլի 25-27-ը՝ ֆորումի անցկացման օրերին:
«Նախագահ Էրդողանը ապրիլի 26-ին կայցելի Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների VII Գլոբալ ֆորումին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահի՝ Ադրբեջան այցերը երկու անգամ չեղյալ են հայտարարվել Թուրքիայի ահաբեկչությունների պատճառով: