«Վլադիմիր Կլիչկոն» կարող էր դիտմամբ պարտվել ինձ». Թայսոն Ֆյուրի
Բրիտանացի բռնցքամարտիկը հնարավոր է համարում, որ ուկրաինացին մարտում բավարար ջանք չէր գործադրում` ֆինանսական նկատառումներից ելնելով:
«Ես կարծում եմ, որ Կլիչկոն կարող էր դիտմամբ պարտվել առաջին մենամարտում: Նա գիտեր, որ ըստ պայմանագրի՝ ինքը ռևանշի իրավունք ունի: Եթե ես ավարտեի կարիերաս, կամ չանցկացնեի երկրորդ մարտն իր հետ, ապա նա հետ կստանա տիտղոսները:
Եթե նա հաղթեց ինձ ռևանշում, ապա հետ կվերցներ բոլոր տիտղոսները և կդառնար աշխարհի եռակի չեմպիոն: Այդպիսի նվաճումով կարող են հպարտանալ միայն այնպիսի մարդիկ, ինչպիսին Մուհամեդ Ալին է: Հեռուստատեսությունը նույնպես երջանիկ է. նրանք դրամա ստացան:
Թո՞ւյլ տվեց նա ինձ հաղթել, թե՞ ես ինքս արեցի դա, կարևոր չէ: Ես ստացա իմ տեղն արևի տակ: Հիմա ինձ պետք է միլիոններ աշխատել, որպեսզի ապահովեմ լավ ապագա իմ երեխաների համար»,- ասել է Ֆյուրին:
Կլիչկո-Ֆյուրի ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2016թ. հուլիսի 9-ին, Մանչեսթերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը