Բաժիններ՝

«Գալով «Մանչեսթեր Յունայթեդ»` Մոուրինիոն չի ապացուցի, որ ինքը մարզիչ է»

«Լիդսի» սեփականատեր Մասիմո Չելինոն խոստովանել է, որ Ժոզե Մոուրինիոյին և Կարլո Անչելոտիին առաջարկել է գլխավորել ակումբը:

«Ես ասացի նրան. «Եթե դու տղամարդ ես, ապա վերցրու և գլխավորիր «Լիդսը»: Դուրս հանիր ակումբը ԱՊԼ, իսկ հետո` Չեմպիոնների լիգա: Ա՛յ դա տղամարդկություն է: Եթե ցանկանում ես ֆուտբոլ խաղալ, ապա արի «Լիդս»»: Ժոզեն, ինչպես և մյուսները, պետք է հարց տա իրեն, թե արդյո՞ք մինչև հիմա ինքը մարզիչ հանդիսանում է: Ինչպե՞ս նա կապացուցի դա: Գալով «Մանչեսթեր Յունայթե՞դ»:

Անչելոտին այդ առաջարկությանը պատասխանեց. «Մասիմո, դուրս բեր ակումբը ԱՊԼ, և ես կգամ, որովհետև Անգլիան միակ տեղն է, որ ես կարոտում եմ և ցանկանում եմ վերադառնալ»: Ըստ իս, լավ մարզիչը պետք է միշտ ապացուցի իր կարգը: Արի և ցույց տուր ինձ դա:

Երկրպագուները հաղթանակներ են ուզում, բայց ես ավելի շատ բան եմ ուզում: Լավ չէ՝ դուրս գալ ԱՊԼ, որից հետո նորից վերադառնալ Չեմպիոնշիփ: Ես ուզում եմ դուրս գալ ԱՊԼ և պայքարել Չեմպիոնների լիգայի համար»,- ասել է Չելինոն The Telegraph-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս