
Սերժ Սարգսյանը, Շառլ Ազնավուրը, Ջորջ Քլունին և «Ավրորայի» մյուս մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: