Բաժիններ՝

Թալիշի և Մատաղիսի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակահերթ է սկսել. armlur.am

ArmLur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ հակառակորդն այսօր կրկին խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս պահին իրավիճակն առավել լարված է Մատաղիսի և Թալիշի սահմանին, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի ականանետեր և նռնականետեր են կիրառում հայ դիրքապահների ուղղությամբ:

ArmLur.am-ը փորձել է պաշտոնապես ճշտել տեղեկությունը : ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմը մի վիրավոր ունի, այս պահի դրությամբ որոշակի կրակոցներ կան: Ա. Հովհաննիսյանն այլ տվյաներ չուներ: Իսկ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հորդորեց ամեն տեղեկության չհավատալ՝ հավելելով, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լուրջ միջադեպեր տեղի չեն ունեցել, ամեն բան կարգին է: Պաշտպանական բանակից տեղեկություններ ստանալ դեռևս չհաջողվեց:

Վերջում հավելենք, որ այսօր hraparak.am-ը տեղեկություն է տարածել այն մասին, որ Սերժ Սարգսյանը հրատապ այց է կատարել ՊՆ. Արցախից հայտնել են, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժ է եղել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս