Բաժիններ՝

«Եթե «Լեսթերն» այս մրցաշրջանում չեմպիոն չդառնա, ապա երբեք չի կարող դա անել այս կազմով». Սթիվեն Ջերրարդ

«Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերրարդը կիսվել է «Սուոնսիի» և «Լեսթերի» միջև խաղի կարևորության մասին կարծիքով:

«Կիրակի «Լեսթերին» սպասվում է ակումբի պատմության ամենակարևոր հանդիպումը: Դա կտա այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք «Լեսթերն» ունի բավարար տոկունություն և արագություն, որպեսզի թույլ չտա «Տոտենհեմին» չեմպիոնական մրցավազքում հասնել իրեն:

Մրցաշրջանի երկու երրորդը «Լեսթերի» խաղացողները հաճույք էին ստանում ֆուտբոլից, բայց հիմա նրանք ունեն հստակ նպատակ: Հիմա «Լեսթերը» կորցնելու բան ունի, և յուրաքանչյուր սխալ շատ ավելի մանրակրկիտ է ուսումնասիրվում:

Եթե «Լեսթերը» կարողանա հաղթել առանց Վարդիի, ապա «Տոտենհեմի» համար պարզ կդառնա, որ նրանց ճանապարհից ոչինչ չի շեղի: Կարծում եմ, որ այդքանից հետո չեմպիոն դառնալու համար «Լեսթերին» բավական կլինի տանել ևս մեկ հաղթանակ:

«Լեսթերի» ֆուտբոլիստները հասկանում են, որ, եթե նրանք չհաղթեն առաջնությունն այս մրցաշրջանում, ապա երբեք չեն կարողանա դա անել այս կազմով: Ես ոչ մի կասկած չունեմ, որ հաջորդ մրցաշրջանում նրանք դուրս կմնան տիտղոսի համար պայքարից: Նրանց լավագույն ֆուտբոլիստներն ամռանը կտեղափոխվեն այլ ակումբներ, իսկ մրցակիցներն ավելի կուժեղանան: Այնպես որ, Ռանիերիի թիմը պետք է հաղթի այստեղ և հիմա»,- ասել է Ջերրարդը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս