
Որևէ փաստ չեք կարող ասել, որ ես հարստացել եմ բանակի հաշվին, ապօրինի ճանապարհով. Վարչապետ. News.am

News.am-ը գրում է. Որևէ փաստ, որեւէ դեպք չեք կարող ասել, որ վարչապետը հարստացել է բանակի հաշվին, ապօրինի ճանապարհով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ապրիլի 13-ին լրացել է իմ վարչապետության երկրորդ տարին եւ ես հստակ կարող եմ ասել, որ ես որեւէ սխալ չեմ արել, որի համար ամաչեմ»,-ասաց նա:
Հարցին, թե որտեղից իրեն շքեղ տունը, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, թե դրա մասին ինքն արդեն խոսել է եւ դրա վերաբերյալ հայտարարագրում հիմնավորված պատասխանել եմ:
Իսկ պատրա՞ստ է վաճառել իր առանձնատունը՝ բանակի սպառազինության համար, հըարցին էլ արձագանքել է. «Եթե հարկ լինի, այո, սակայն մեր պետությունը նման ֆինանսական խնդիր չունի սպառազինության հետ կապված: Սա միայն լրատվամիջոցների տարածած սուտ տեղեկություններն են»: