
«ՊՍԺ»-ն նվաճել է Ֆրանսիայի լիգայի գավաթը

«ՊՍԺ»-ն պարտության մատնեց «Լիլին» Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչում (2:1):
Փարիզեցիների կազմում մեկական գոլի հեղինակ են դարձել Խավիեր Պաստորեն (40-րդ րոպե) և Անխել Դի Մարիան (74), իսկ «Լիլից» աչքի ընկավ Ջիբրիլ Սիդիբեն (49): 70-րդ րոպեին` 1:1 հաշվի ժամանակ Ադրիեն Ռաբյոն ստացավ երկրորդ դեղին քարտը և թողեց «ՊՍԺ»-ին 10 ֆուտբոլիստով:
«ՊՍԺ»-ն նվաճեց Ֆրանսիայի Լիգայի գավաթը երրորդ անգամ անընդմեջ և վեցերորդ անգամ` պատմության մեջ:
«ՊՍԺ»-ն վաղաժամ երաշխավորել է իր հաղթանակը Ֆրանսիայի առաջնությունում: Այժմ փարիզեցիներն ունեն երկրորդ տարին անընդմեջ տնային թրեբլ իրականացնելու հնարավորություն: Մայիսի 21-ին Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակչում «ՊՍԺ»-ն կմրցի «Մարսելի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը