Մեղրով և չամիչով խառնուրդ՝ հոդերը վերականգնելու համար

Ցավոք, շատերի մոտ ժամանակի ընթացքում հոդերի հետ կապված խնդիրներ են ի հայտ են գալիս: Որոշ մարդիկ այս խնդրին առերեսվում են խոր ծերության ժամանակ, ոմանք՝ նույնիսկ երիտասարդ տարիքում: Եվ պատճառները կարող են շատ տարբեր լինել: takprosto կայքը ներկայացնում է բնական բաղադրատոմս, որը կօգնի ազատվել հոդացավերից և վերականգնել հոդերը:

Բաղադրություն

  • 1 կգ մեղր
  • 10 ճ/գ կտավատի սերմեր
  • 50 գ մաքրած դդմի սերմեր
  • 5 ճ/գ աղացած քունջութ
  • 3 ճ/գ չամիչ
  • 50 գ մաքրած արևածաղկի սերմեր
  • 50 գ ցորենի թեփ

Պատրաստման եղանակը

Մեծ տարայի մեջ լավ խառնեք բոլոր բաղադրիչները: Խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ, կափարիչը ծածկեք և դրեք սառնարանը:

Կարդացեք նաև

Ամեն օր նախաճաշից և ճաշից 20 րոպե առաջ կերեք ստացված խառնուրդից 1ճ/գ չափով: Խառնուրդն օգտագործելուց առաջ համոզվեք, որ ալերգիա չունեք բաղադրիչներից որևիցե մեկի հանդեպ:

Այս հրաշալի խառնուրդը նաև ամրացնում է իմունիտետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս