
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն արտասվել է հիվանդություն ունեցող երեխայի հետ հանդիպման ժամանակ

29-ամյա ֆուտբոլիստը խոստացել է օգնել:
Սուարեսը հանդիպել է «Բարսելոնայի» փոքրիկ երկրպագուհու հետ, ով ունի նյութափոխանակության խանգարումներ, որն առավել հայտնի է Ֆելլինգի հիվանդություն անվանմամբ:
«Իմ ամբողջ սերը և ջանքերն այս պահից սկսած ես ուղղելու եմ այս հիվանդության դեմ պայքարին, որի մասին նախկինում երբեք չէի լսել,- խոստացել է Սուարեսը: Ես շատ մտահոգված եմ, քանի որ ինքս երկու երեխա ունեմ»:
Ընթացիկ մրցաշրջանի 48 պաշտոնական խաղերում Սուարեսը դարձել է 49 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ:
https://www.youtube.com/watch?v=MHIPeIqMKt4
Պատրաստեց Անի Գաբուզյանը