Օսմանյան իշխանությունների ուղիղ հրամանով հայերին վերացնելու հաշվարկված և սառնասիրտ ծրագիրն անհերքելիորեն ցեղասպանություն է. հրամայական է, որ մենք այն ճանաչենք որպես այդպիսին: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կալիֆորնիան ներկայացնող հանրապետական Էդ Ռոյսը:
Կոթի համայնքում արկակոծությունների պատճառով չհնձված հացահատիկի տարածքների (27.5 հա) կրած նյութական վնասը կազմել է 11 մլն 935,5 հազ. դրամ:
Նման հայտարարություններով Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դնում, որ սեփական ցինիզմն ու ճիգերը՝ արդարացնելու ԼՂՀ դեմ սանձազերծած տապալված ռազմական ագրեսիան ու ադրբեջանական բանակի կողմից իրագործվող բազմաթիվ ռազմական հանցագործությունները սահմաններ չեն ճանաչում։
«Առաջնագծից հրամանատարներն ինձ տեղյակ պահեցին, որ Ադրբեջանը «ներքին սպառման» համար տեղեկություններ է տարածում, թե իբր հայկական կողմը հարձակվում է, հրետակոծում է: Բնականաբար, մերոնք պատասխանում էին նրանց նախահարձակ գործողություններին, բայց կատարվում է հետեւյալը. ադրբեջանցիները քառօրյա պատերազմում զոհվածների դիակներից օրական 30-40 հատը հանում են սառնարաններից, ուղարկում դիրքեր, թե իբր նրանք նոր են զոհվել` հայերի հարձակման պատճառով: Բնականաբար, իրականում դա այդպես չէ»:
Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրը հույս ունի մինչև մայիսի 2-ը համապատասխանեցնել 72 չափորոշիչները, որոնք հարկավոր են Շենգենյան գոտու համար վիզաները չեղյալ հայտարարելու համար: Այս մասին նա հայտարարել է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում:
Նախագծով առաջարկվում է ամսական աշխատավարձի չափը սահմանել 65000 դրամ՝ գործող 55000 դրամի փոխարեն
Ծննդկանը 37 տարեկան էր, առաջնեկի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը վատացել է եւ որոշ ժամանակ անց մահացել:
Իսպանիայի առաջնության «Մալագայի» հետ խաղի երկրորդ կեսում «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մրցակցի գրոհի ժամանակ դաշտ էր նետել 2-րդ գնդակը՝ խափանելով գրոհը: Այս արարքից հետո Սիմեոնեն պատժվել է և որակազրկվել 3 խաղով: Խաղի ժամանակ Սիմեոնեին հեռացրել էին պահեստայինների նստարանից:
Ապրիլի 28-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39261175 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ:
Հայկական կողմը համոզված է, որ 1994-ին կնքված պայմանագիրը ուժի մեջ է։ Ավելի պարզ ասած` կայծակնային քառօրյա պատերազմը, չի ենթադրում նախապես կնքված համաձայնագրի չեղարկում, այլ խախտում. խախտումների շարունակականությունը նկատի ունենալով, այս պարագան պետք է ընկալել իբրեւ լայնածավալ խախտում: Թեեւ այս հաստատումից քիչ առաջ նախագահը ակնարկում էր ոչ թե հրադադարի խախտում, այլ ռազմական գործողությունները բնութագրում էր իբրեւ քառօրյա պատերազմ` իրողապես:
Հաջորդ մրցաշրջանում Անրին կսկսի աշխատանքը՝ որպես «Արսենալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզչի օգնական, հաղորդում է Goal.com-ը: Երիտասարդական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը կպահպանի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Կվամե Ամպադուն:
Նոր եմ գալիս Արցախից. իրոք մեր ոգին շատ ուժեղ է, փառք ու պատիվ մեր զինվորներին, մեր ղեկավարությանը: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Ապրիլի 25-27-ը Ադրբեջանի ռազմածովային ուժերն անցկացրել են հրամանատարա-շտաբային զորավարժություններ, տեղեկացնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Ադրբեջանի նավթի եւ գազի արտահանման հիմնական խողովակաշարերն անցնում են Վրաստանի տարածքով՝Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուփսա նավթամուղերով եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղերով: Կողմերը նաեւ համատեղ ծրագիր են իրականացնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման ուղղությամբ, որը կմիացնի Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին հնդիկ հեծանվորդ Փրասադ Վալլաբհաջոսյուլան Հիբերաբադից միայնակ 24 ժամ հեծանիվ է վարել` բարձրացնելու ցեղասպանության մասին իրազեկվածությունն ու խաղաղություն բերելու կորսված հոգիներին:
Փոխանցումների ակտիվությունը թուլացել է և գնալով թուլանում է։ Իհարկե, 3,5 մլրդ դրամն աշխարհասփյուռ հայության հնարավորությունների համեմատ չնչին գումար է։ Իսկ թե ինչու ավելի շատ չփոխանցվեց, այլ հարց է։ Համոզված ենք, որ, Աստված մի արասցե, լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում հասարակությունը կմոբիլիզացնի ոչ միայն՝ մարդկային, այլ նաև՝ ֆինանսական ռեսուրսը։
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին, 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մարգարիտա (Մարգո) Մուրադյանը:
«Այսօր համագործակցություն է ստորագրվել ռազմական ոլորտում համագործակցության մասին, որի համաձայն՝ Քաթարում տեղակայված Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազան սկսել է գործել»,- հայտարարել է Դավութօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքում ապրիլի 25-ին տաքսու վարորդի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
«Առայժմ Թուրքիայի հայ համայնքն իր դեմ շոշափելի գործողություններ չի տեսնում Թուրքիայի իշխանությունների կողմից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` ՀՀ-ին ու Թուրքիայի հայ համայնքին ուղղված սպառնալիքներին:
ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու «ԳԼԱՔՍՈՍՄԻԹԿԼԱՅՆ» դեղագործական ընկերության գրությունների հիման վրա` ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:
Ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշումներ կայացնի 4 քաղաքացու նկատմամբ, ովքեր մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ Դ. Մնացականյանն ու Ս. Հակոբյանը մեղադրվում են նույն հոդվածի 2-րդ մասի (սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:
Այսօր Ազգային ժողովում 98 կողմ, 9 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունված Ընտրական օրենսգրքին դեմ են քվեարկել ՀԱԿ բոլոր պատգամավորները` բացի Լյուդմիլա Սարգսյանից, ով կողմ է եղել, ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն ու Տիգրան Ուրիխանյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Քիչ առաջ ԱԺ նիստում բավական աղմկոտ պայմաններում առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքի նախագիծը` հարակից օրինագծերի փաթեթի հետ միասին: Կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ` 9, ձեռնպահ` 5: Նախքան քվեարկությունն ընդդիմադիր պատգամավորները պահանջեցին վարման կարգով իրենց ձայն տալ, սակայն նիստը նախագահող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մերժեց` ասելով, թե ցանկացողները կխոսեն քվեարկությունից հետո: Քվեարկությունից հետո ԱԺ նախագահն ասաց.
Վրաստանի հատուկ ծառայությունները 5 մարդու են ձերբակալել Քոբուլեթի քաղաքում, երբ փորձել են վաճառել 1,6 կիլոգրամ ուրան, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Վրաստանի պետական անվտանգության ծառայությանը:
Ամերիկյան «Գրեյսնոթ» վիճակագրական ընկերությունն անցկացրել է հետազոտություն՝ պարզելու, թե որ երկրները հաջողությամբ հանդես կգան Ռիո դը Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերում:
Bundesliga.de-ն անդրադարձել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:
Դատարանում Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը միջնորդեց դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել 2015թ. հունվարի 28-ին և 29-ին Մովսես Ազարյանի հետ նույն սենյակում գտնված կուրսանտներին: Ըստ նրա՝ հարցաքննության ընթացքում կպարզվի՝ արդյո՞ք Մովսես Ազարյանը նշված օրերին քնած է եղել նույն սենյակում, թե՞ ոչ, և ինչպե՞ս է արձագանքել Հայկազ Բարսեղյանի մահվան լուրը լսելիս. ըստ փաստաբանի՝ դա կարող է էական նշանակություն ունենալ քրեական գործի համար:
Երեկ Բաքվում կայացել է իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի համերգը: Ադրբեջանական minval.az կայքի հաղորդմամբ՝ Crystal hall մարզահամերգային համալիրում կայացած համերգին մասնակցել են նաև պաշտոնյաներ: