Ադրբեջանական Lent.az կայքն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որը վերնագրված է «Թշնամու հրետանին հրետակոծել է Մեհրիզլի գյուղը, այրվել են տներ»:
Արտեմ Ասատրյանն ասաց, որ մեր երկրում աղքատության մակարդակը կազմում է 30 տոկոս: Հարցին՝ կնշի՞ արդյոք մի պաշտոնյայի կամ մեծահարուստի անուն, ում երեխան այս պահին առաջնագծում է, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ այդպիսի տեղեկատվություն չունի, որպեսզի կոնկրետ անուններ նշի. «Բայց ես բազմաթիվ պետական պաշտոնյաների գիտեմ, որոնց զավակներն այսօր ծառայում են Հայաստանի Հանրապետությանը»:
«Հանրային վստահություն ընտրական գործընթացների նկատմամբ չկա, զրոյական է»,- այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով, ինչպես հայտնի է, միացել է նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությանը: Ըստ նրա` ԸՕ-ն պետք է առաջին հերթին՝ լուծի հանրային վսըահության բարձրացման խնդիրը, և ընտրություններից հետո չլինի նույն հուսախաբությունն ու խաբվածությունը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները, ոսկու հանքանյութի գողություն կատարելու կասկածանքով, Վարդենիս-Մարտունի ճանապարհի 17-րդ կ/մ-ից բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արթուր Ղ.-ին և 1986 թ. ծնված Հովհաննես Բ.-ին` վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:
ՀՀ 21 առևտրային բանկերը միասին 2016 թվականի առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ 9 մլրդ 324.9 մլն դրամի հարկեր և տուրքեր։
«Այս դեպքը առաջինը և միակը չէ, սակայն այն ավելի լուրջ է, քան նախորդները։ Մի քանի օր առաջ Գերմանիայում կատակերգակի նկատմամբ իրականացվել են հետապնդումներ, այն պատճառով, որ ծաղրել էր թուրք նախագահին։ Հիմա էլ ֆրանսիացի պատգամավորն է Ադրբեջանի կողմից ենթարկվել սպառնալիքի, այն քաղաքականության համար, որը պաշտպ անում է։ Մինչև երբ պետք է հանդուրժենք, որ հանցագործ բռնակալները ոտքերը սրբեն մեր եվրոպական ժողովրդավարության վրա»,-հայտարարել է Ֆրանսուա Ռոշբլուանը։
Ամերիկյան KABC հեռուստակայանի (ABC 7) նախագահ և գլխավոր կառավարիչ Շերիլ Կունին Ֆեյրը ամերիկահայ «Ասբարեզ» թերթին հղած նամակում հայտնել է, որ ապրիլի 24-ին երկու թուրքերից հարցազրույց վերցնելիս հայերին վիրավորած օպերատորն իրենց հաստիքային աշխատողը չէ, իսկ նրա ծառայություններից հեռուստակայանն այսուհետ հրաժարվում է:
Ֆրանսիայում այսօր առավոտյան 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի կենտրոնական սեյսմոլոգիական ծառայությունը:
Սիրիայի Հալեպ քաղաքին հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է նվազագույնը 30 մարդ, վիրավորվել է 62-ը: Հրթիռները դիպել են Ալ-Սուքարի շրջանի Ալ-Կուդս հոսպիտալին, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ԸՕ-ի վրա սկսել են աշխատել նոր Սահմանադրության ընդունումից հետո` առանց պաթետիկ հայտարարությունների:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սրացումը չի նվազում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի սահմանումը, որը նախատեսվում է սահմանել հունիսի վերջից, Եվրամիության կողմից լավություն չէ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում:
Ազգային ժողովն այսօր շարունակում է Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկումը: Երկարատև ընդմիջումից հետո ԱԺ նիստը նախագահում է խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա քիչ առաջ հայտարարեց, որ այսօր ժամը 16:00-ին կազմակերպվելու է Ընտրական օրենսգրքի քվեարկությունը:
Ադրբեջանցիները չեն հասկանում, թե ինչպես են հայերը Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմի մեկուկես օրվա ընթացքում ոչնչացրել 100 բարձրակարգ և պրոֆեսիոնալ հատուկջոկատայինի: Ադրբեջանական ռադիոյի եթերում նրանք նաև խոստովանում են, որ հենց Ադրբեջանն է առաջինը հարձակում գործել:
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Երևանում ապրիլի 28-ին տեխնիկական պատճառներով փակ կլինի:
Ապրիլի 28-ին, ժամը 02.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խարբերդի ամառանոցների 8-րդ փողոցում՝ բնակելի տնակում:
«Մենք Ազգային Ժողով ենք ուղարկել Հարկային օրենսգիրքը, որը ենթադրում է խոշորածավալ փոփոխություններ ոչ միայն մոտեցումներում, այլև իրականացման մեխանիզմներում: Հարկ է, որ բոլոր գերատեսչությունները նկատի ունենան, թե ինչպիսի փոփոխությունների սա կարող է բերել իրոնց ոլորտներում»,- այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում ապրիլի 1-5-ը տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքի սոցիալական հարցերի ուսումնասիրման և ընտանիքների կարիքների համակողմանի գնահատման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, պաշտպանության և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների աշխատակիցներ:
Ապրիլի սկզբին ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Երևանի տարբեր բժշկական հաստատություններում գտնվող վիրավորների առողջական վիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում:
«Երբ թույլ ենք տալիս, որ մեզ փողի, վախի և ուժի միջոցով լռեցնեն, դրանով մենք սովորեցնում ենք մեր երեխաներին, որ ճշմարտությունն անկարևոր է: Մենք պետք է պատասխանատու լինենք, թե ինչ ուղերձ ենք փոխանցում մեր երեխաներին: Մենք պետք է հարգենք մեր պատմության ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ` պաշտպանելու համար ապագան: Մենք պետք է ավելին անենք»:
Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը: Տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին և կհամալրի զինված ուժերի սպառազինությունը:
Տիգրանը սեփական ցանկությամբ էր որոշել պայմանգրային ծառայության անցնել: Բավական աշխույժ ու ժիր տղա էր: Տիգրանի մասին խոսելիս համագյուղացիները նշում են՝ անչափ կենսախինդ ու մարդասեր էր: Դպրոցական տարիներին աչքի է ընկել իր ակտիվությամբ, սակայն երբեք կռիվ չի սիրել:
Ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ միլիարդատեր, ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող էր Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթել «ուժի դիրքերից»:
Ամուսինը նույնպես զինվորական է, և ժամեր առաջ մեկնել է ճակատ, մարտի բռնվել ու զոհվել: Բոլորը գիտեին, ինքը՝ չգիտեր: Առաջնագծում սովորում ես սառնասրտությանը, բայց մարմնովս սրսուռ անցավ:
Վրաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե Վրաստանը Թուրքիային է հանձնել 6 հեկտար հողատարածք սահմանամերձ շրջաններից, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերվել է 1944թ. ծնված Ս. Ճ.-ի դին:
Սկզբնապես արձակումը պլանավորված էր ապրիլի 27-ին, բայց մեկնարկից 1,5 րոպե առաջ մեկ օրով հետաձգվել էր:
Փաստաբանն ասաց, որ պարտադիր բողոքարկելու է դատարանի այս որոշումը՝ նշելով, որ իրավիճակը նախորդ ժամանակաշրջանից տարբերվում է. եթե իրենք նախկինում նշում է, որ Արա Բուդաղյանի մասնակցությունը հիմավորող ապացույց գոյություն չունի, ապա այժմ ձեռք է բերվել մի ապացույց, որն, ըստ փաստաբանի, ի սպառ հերքում է նրա մասնակցությունը: