Բաժիններ՝

«Իր հայրենիք Հայաստանում Մխիթարյանը, երկար ժամանակ է, համարվում է ազգի հերոս». Bundesliga.de

Bundesliga.de-ն անդրադարձել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

Կայքը գրում է, որ Մխիթարյանը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում «Բորուսիայի» կազմում: Այս մրցաշրջանը լավագույնն է Մխիթարյանի համար:

«Իր հայրենիք Հայաստանում Մխիթարյանը, երկար ժամանակ է, համարվում է ազգի հերոս:

Բունդեսլիգայի վերջին տուրում Հենրիխ Մխիթարյանն անցկացրեց իր լավագույն հանդիպումներից մեկը: Մխիթարյանն ունեցավ դերակատարում բոլոր 3 գոլերում»,- գրում է կայքը:

Կարդացեք նաև

Շաբաթ օրը «Բորուսիան» կհյուրընկալի «Վոլֆսբուրգին»: Թիմերի միջև տեղի ունեցած առաջին խաղում Մխիթարյանը մասնակցություն է ունեցել դորտմունդցիների 2 գոլերում էլ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930