Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Գերհարդ Շինդլերին, ով 2012 թվականից զբաղեցնում էր այդ պաշտոնը, աշխատանքից ազատել են, հայտնում է Reuters-ը:
Այս պատերազմի արդյունքում պարզապես աչք ծակելու աստիճան վեր հանվեցին երկար տարիներ մեր երկրի ներսում տիրող բազմաթիվ արատավոր երեւույթներ, որոնց մասին ընդդիմադիր մամուլն ու քաղաքական գործիչները տարիներ շարունակ անհոգնել խոսում են:
«Մենք ականատես եղանք, թե ինչպես հաստատվեց փխրուն հրադադար, և սկզբում ոգևորվել էինք՝ տեսնելով, որ այն պահպանվում է։ Սակայն պարզ է, որ տեղում իրավիճակը լարված է: Պետքարտուղարը խոսել է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, Մինսկի խմբի մեր համանախագահը տարածաշրջան է այցելել, և մենք կապի մեջ ենք մնում այս հակամարտության բոլոր կողմերի հետ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը:
Թուրքիան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով՝ հաշվի առնելով Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ԱԻ նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ:
Սահմանային իրավիճակում քառօրյա պատերազմից հետո, այսպես ասած, գնահատականի և հանրային ընկալման ելակետ է փոխվել։ Օրինակ՝ այն, ինչ կատարվում է այսօր, եթե համեմատենք մինչև քառօրյա պատերազմը եղած իրավիճակի հետ, ապա կլիներ հասարակական մեծ մտահոգություն առաջացնող զարգացում, էսկալացիայի նոր աստիճան։ Սակայն քառօրյա պատերազմից հետո գնահատման ելակետը, փաստորեն, այլ է, և այսօր թեժացումը այլևս էսկալացիայի նոր աստիճան չէ։
Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոլմազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել Է իրենց գյուղի տարածքում անօդաչու սարքերի հայտնվելու մասին տեղեկությունը։ Ի դեպ, Ակնաղբյուրի բնակիչներն անօդաչու սարքերը տեսնելով, անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրենց տների լույսերն անջատել են։
Ապրիլի 28-ին, ժամը 02.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ-ականների փակ հանդիպում, որի ընթացքում Սերժ Սարգսյանը ներկաներին տեղեկացրել է ներկուսակցական աշխատանքների հետ կապված դժգոհությունների մասին:
«Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատված Ալիկ Միրզաբեկյանի գործունեության հետ կապված նորանոր հանգամանքներ են ի հայտ գալիս»:
Հակառակ ապրիլի 5-ից ուժի մեջ մտած հրադադարի մասին բանավոր համաձայնությանը` հակառակորդը հերթական օրն է` կրկին հեռահար և խոշոր տրամաչափի զինատեսակներն է կիրառում ոչ միայն առաջնագծում, այլև թիկունքում գտնվող բնակավայրերի ուղղությամբ:
Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 23 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Ապրիլի 28-ին, ժամը 04.55-ից մինչև 06.32-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 13 կայանքներից Արագածոտնի մարզի Կարբի, Ուջան, Աղձք, Օհանավան և Նոր Եդեսիա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1537 կրակոց:
Տատյանա Վալովայայի խոսքերով, հայ գործընկերները արդեն ռուսական շուկա են ներմուծում դեղամիջոցներ և այս տարի միությունը կավարտի դեղամիջոցների վաճառքի միավորված շուկայի ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա կարևոր է համարում այն, որ թե՛ ռուսական թե՛ եվրոպական ու ամերիկյան կազմակերպությունները, որոնք Հայաստանում ներդրումներ են կատարում, հասկանում են, որ սպառողական շուկան մեծանում է:
Ռուսաստանում դատապարտված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի իրավաբան Մարկ Ֆեյրգինը հայտարարել է, որ նրա` Ուկրաինա հանձնման գործընթացը մեկնարկել է և կարող է տևել 1-2 ամիս:
Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմաբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ:
«Ռոնալդուն խոսում է անգլերեն, և դա ինձ շատ է օգնել, երբ ես նոր տեղափոխվեցի Մադրիդ: Շնորհիվ ԱՊԼ-ի՝ մենք ընդհանուր բան ունեինք և մենք հիմա էլ շատ լավ հարաբերություններ ունենք:
Apple-ը նշել է, որ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում վաճառել է 51,2 միլիոն iPhone, մեկ տարի առաջվա 61,2 միլիոնի համեմատությամբ: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հասույթը գրանցվել է 50,6 միլիարդ դոլարի, մեկ բաժնետոմսի շահույթը՝ 1,9 դոլարի մակարդակում: Այս ցուցանիշները ցածր են ստացվել վերլուծաբանների գնահատումից:
Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվեց Հանրապետական խմբակցության շուրջ 3 ժամ տեւած նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ինտերի» կիսապաշտպան Ֆելիպե Մելոն հայտարարել է, որ կվարեր քրեական ապրելակերպ, եթե ֆուտբոլիստ չլիներ:
«Ռեալի» հարձակվողը պատրաստ է բանակցություններ վարել Ֆլորենտինո Պերեսի հետ` պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Բայց եթե Ռոնալդուի և «Արքայական ակումբի» նախագահի միջև բանակցությունները ոչնչի չհանգեցնեն, պորտուգալացին կտեղափոխվի «ՊՍԺ»: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 28-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 29-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
«Հուսով եմ, որ ուսումնասիրվել են այն բոլոր բացերն ու սխալները, որոնք ապրիլի 2-ից երևան եկան, և համապատասխան այդ ոլորտների պատասխանատուների բացթողումներին՝ եղան այդ որոշումները»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով երեկ ՊՆ-ում տեղի ունեցած պաշտոնանկությունների մասին:
Իտալիայի Սարդինիա կղզու Օլոլայի կոմունայի վարչակազմը որոշել է պայքարել բնակավայրերի ամայանալու դեմ՝ տները վաճառելով 1 եվրոյով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Նարեկիս ծնունդը ապրիլի 1-ին էր: Իր նկարով տորթ էի ուղարկել զորամաս, վրան էլ` Մարիամ Աստվածածնի բացիկը: Որ զանգեց, ասացի՝ Մարիամ Աստվածածնի նկարը զինվորական համազգեստիդ ծոցագրպանում կդնես: Հենց էդ գիշերը թուրքերը հարձակվել էին: Նարեկս ասում է` սրանից հետո իմ ծնունդը ոչ թե ապրիլի 1-ին, այլ ապրիլի 2-ին ենք նշելու:
Եղունգների շերտատում, ճաքեր և մատների արանքում քոր… այս ամենը նշան է, որ եղունգների սնկային ինֆեկցիա ունեք: Վիճակագրությունը ցույց է տվել, որ աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդ տառապում է այս խնդրից:
Հատուկ հաշվեհամարին առկա գումարի մեծ մասը՝ 55%-ը, ՀՀ դրամով է։ Դոլարով փոխանցված գումարների տեսակարար կշիռը 33% է, ռուբլիով՝ 11%, եվրոյով՝ 1%-ից քիչ։
«Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց»,- ապրիլի 22-ին` քառօրյա պատերազմից օրեր անց, նախագահ Սերժ Սարգսյանն այս հարցն ուղղեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Լավրովը չպատասխանեց այդ հարցին, որովհետև դա այն հարցերից էր, որոնց չեն պատասխանում: Կամ, եթե անգամ պատասխանում են, ապա պատասխանները չեն հրապարակվում: