Վրաստանում 3 միլիոն դոլար արժողությամբ ուրան վաճառելու փորձի ժամանակ 5 մարդ է ձերբակալվել
Վրաստանի հատուկ ծառայությունները 5 մարդու են ձերբակալել Քոբուլեթի քաղաքում, երբ փորձել են վաճառել 1,6 կիլոգրամ ուրան, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Վրաստանի պետական անվտանգության ծառայությանը:
Ինչպես հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Սավլե Մոտիաշվիլին, ձերբակալված անձինք փորձել են վաճառել 1 կգ ուրան-238 և 665 գրամ ուրան-235, որի ընդհանուր գումարը կազմում է 3 միլիոն դոլար:
Ռադիոակտիվ նյութի ծագման մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Եթե ձերբակալվածների մեղքը հաստատվի, նրանց կսպառնա 5-10 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Վրաստանում ձերբակալվել էին Վրաստանի 3 և Հայաստանի 3 քաղաքացիներ, որոնք կասկածվում են 200 միլիոն դոլար արժողությամբ ուրան վաճառելու փորձի մեջ: