Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու պայուսակը հափշտակած անձի ինքնությունը:
Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ Եվրամիությունն աջակցում է բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Նրա խոսքով՝ մարդկանց հակամարտությունների զոհ դարձնելը մեծ ողբերգություն է: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
«Այս երկու օրվա մեջ բավականին մազալու բաներ լսեցինք»,- այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` նշելով, որ ողջունում է կոլեգաներից մեկի կողմից կուսակցության ստեղծումը, բայց հիշեցրեց, որ նա մոռացել է 1998-2008 թթ. իր պաշտոնավարության ընթացքում եղել են 8 ընտրություններ, որոնց վերաբերյալ հարյուրավոր հայտարարություններ են արվել տարբեր ամբիոններից դրանց փայլունության և լուրջ առաջընթացի մասին:
Ապրիլի 25-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարբախի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ «ճակատային շրջանի քերծված վերք՝ աջից, աջ ուսահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ, ով հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում հեծանիվից վայր ընկնելու հետևանքով:
Ներդրումների ծավալը կազմում է 5 մլրդ դրամ, մինչև 2017թ. կստեղծվեն 250 աշխատատեղեր:
Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումն նույն արձանագրության Հոդված 58-ի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց:
Ինչպես տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի կայքից, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հրապարակել է Եվրոպայում մարդու իրավունքների, ժողովրդավարության և անվտանգության հարցերին վերաբերող 2015 թվականի իր ծավալուն զեկույցը:
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-27 ժամանակահատվածում՝ 4, 892 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից, ընդհանուր առմամբ, փոխանցվել է 3,634,874,593 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 27-ին՝ 147,288, 959 մլն դրամ՝ փոխանցված 78 անձանց կողմից:
35 սկսնակ ընկերություն ներկայումս մասնակցում է Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրին, որի նպատակն է՝ օգնել ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերություններին՝ գործարար կապեր հաստատել Սիլիկոնային հովտում և հաջողությունների հասնել արտասահմանյան շուկայում:
Նա անդրադարձավ ընտրատեղամասերի բաժանմանը և նշեց, որ գուցե նախկին վայրագությունները չլինեն, բայց ընտրատեղամաս կգան մարդիկ, ովքեր ստիպած իրենց քվեն կվաճառեն այդ 500 հոգուն: Փոստանջյանը մեջբերեց Ռաֆայել Պատկանյանին, թե ինչ պետք է անել հայրենիքի անկախությունը պահելու համար:
«Ընտրակեղծարարների երկարամյա ժամապահը, որ երկար-երկար տարիներ զբաղված է եղել կեղծիքների հետքերը միջազգային հարթակներում մաքրելով, ողբ է անում 20-ամյա ընտրակեղծարարության կապակցությամբ»,- այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ԺԴԿ-ի պատգամավորները, այդ թվում` կանայք, մոտեցել են ամբիոնին իրենց կուսակցին պաշտպանելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակից Սերժիկ Սահակյանը հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սրեյանին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի Էրեբունի ավիաբազայում ՄիԳ-29 արդի կործանիչների օդաչուները ձեռնամուխ են եղել հատուկ թռիչքային պարապմունքների՝ օդանավավարության բարդ տարրերի եւ թռիչաձեւերի կատարմամբ:
Հարցին, թե այս ընթացքում ՀՀԿ խմբակցությունը բացթողումներ ունեցե՞լ է, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այո, իհարկե, ունեցել ենք բացթողումներ: Բացթողումներից մեկն այն էր, որ երկու ընթերցում անցած օրենքը վերջին ընթերցմամբ չանցավ: Խնդիրը նրանում է, որ օրենքի նախագիծը երկու ընթերցում արդեն անցել էր, և երբեք ոչ մեկը չէր պատկերացնի, որ ընդդիմությունը վերջին պահին կկարողանար միավորվել և չմասնակցել քվեարկությանը: Եթե մի քանի հոգի էլ մասնակցեին, օրենքի նախագիծը կանցներ»,- հավելեց ԱԺ նախագահը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշումներ կայացնի 4 քաղաքացու նկատմամբ:
Ապրիլի 27-ին, ժամը 07.05-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Մուշեղ Վ.-ն
«Պետական եկամուտների կոմիտեն հետաքրքրված է այնքանով, որքանով նման դեպքերում կա՞ն հարկումից խուափելու երևույթներ, թե՞ չկան հարկումից խուսափելու երևույթներ: Ի վերջո, Պետական եկամուտների կոմիտեն կարող է իրացնել այն հսկողական գործիքակազմը, որով օրենսդրությամբ օժտված է»:
Էս ի՞նչ ա եղել, ինչո՞ւ եք դուք լռում, երբ որոշ քաղաքական գործիչներ կամ պատգամավորներ ասում են, որ լավ չի, այսպես չպիտի լիներ, մենք այսքան զոհեր տվեցինք…»,- aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի`ՀՀԿ-ականներին երեկ ուղղված նախատինքներից մեջբերեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը:
Հակառակորդը ոչ միայն իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը, այլև, սովորության համաձայն, փորձում է իրադարձությունները գլխիվայր ներկայացնելով, ղարաբաղյան կողմին մեղադրել իրենց բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ:
Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-ին, մայիսի 3-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում, մայիսի 2-ին` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ադրբեջանական կողմը գյուղի ուղղությամբ կրակել է 30 արկ: Պայթյունից, բեկորներից կոտրվել են տների, ինչպես նաև դպրոցի ապակիներ: Ի դեպ, դպրոցի այն ապակիներն են կոտրվել, որոնք նախորդ հրետակոծությունից վնասվել էին և մենք նորն էինք տեղադրել»,-ասաց Գեղամ Աղաջանյան:
Հայաստանը խաղում է կրակի հետ: Մոտ 100 հազար հայ է ապրում Թուրքիայում, որոնք մեր երկրի քաղաքացիները չեն հանդիսանում: Մենք հանդուրժող վերաբերմունք ենք ցուցաբերում նրանց հանդեպ, ովքեր չունեն մշտական բնակության թույլտվություն:
«Մեր ուսումնասիրությունները և վերլուծությունները շատ հստակ ցույց են տալիս, որ նման երևույթները չեն կարող պայմանավորված լինել հարկային գործիքակազմով»,- ասաց նա:
Համաշխարհային բանկը կտրամադրի 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ՝ 14.5 տարի արտոնյալ և 25 տարի ընդհանուր մարման ժամկետով:
«Ցավոք սրտի, վերահսկողությունից դուրս է գալիս իրավիճակը, չի ենթարկվում ֆորմալ քաղաքական տրամաբանության, և դա հասկանում են և՛ երկու կողմերը, և՛ բոլոր միջնորդները, ուստի կանխատեսել տրամաբանությունից ելնելով՝ հնարավոր է, բայց կա նաև իրականություն, և դա հետևյալն է` կողմերը չեն բացառում լոկալ լայնամասշտաբ գործողություններ, այդ մտայնությունից ելնելով էլ դրան պատրաստվում են»:
ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի հաղորդմամբ, թշնամու հրետակոծության հետևանքով Ներքին Հոռաթաղում վնասվել է էլեկտրամատակարարման ցանցը:
ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նշենք, որ առաջարկվում է 2016թ. հուլիսի 1-ից սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 65 000 դրամ՝ գործող 55 000 դրամի փոխարեն:
«Ապրիլի 27-ին Մարտակերտն Ադրբեջանի հրետակոծության տակ էր: Մենք բոլորս պետք է իմանանք այդ մասին և աջակցենք նրանց: Հրադադարը չի պահպանվում: Ադրբեջանը շարունակում է ամեն գիշեր հրետակոծել իմ ժողովրդին: Երեկ գիշեր հրետակոծվել է այս երաժշտական դպրոցը: Բարեբախտաբար, այստեղ երեխաներ չեն եղել»,-նշել է երգիչը` մատնացույց անելով արկերի բազում հարվածներով, կոտրված ապակիներով ու քանդված շենքը:
168.am-ի հարցին` հնարավո՞ր են նոր պաշտոնանկություններ, Գ.Սահակյանը պատասխանեց, որ նման խոսակցություններ ևս դեռ չկան: Ըստ նրա` պատերազմական ընթացքում այնպիսի բացթողումներ չեն եղել, որոնց մասին հասարակությունն անընդհատ խոսում է. «80-ական թվականների զենքերն օտարված զենքեր չեն, դրանք բավականին կառուցողական զենքեր են»: