Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր
Ապրիլի 28-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39261175 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 998 մլն դրամ, որից մրցակցային`6 մլրդ 388 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 610 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 779 280 983 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.4724 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.5163 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ և գանձապետական պահառուն: