Բաժիններ՝

«Հայաստանը Օլիպիական խաղերից կվերադառնա ոսկե մեդալով». «Գրեյսնոթ»

Ամերիկյան «Գրեյսնոթ» վիճակագրական ընկերությունն անցկացրել է հետազոտություն՝ պարզելու, թե որ երկրները հաջողությամբ հանդես կգան Ռիո դը Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերում:

Վերլուծելով Հայաստանի հնարավորությունները՝ ընկերությունը գտնում է, որ Հայաստանի ներկայացուցիչները կունենան 3 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե: Օլիմպիական խաղերից ոսկով կվերադառնա 98կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Եվրոպայի նորընծա չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը, ըստ վիճակագրագետների՝ կլինի երկրորդը և կնվաճի արծաթ, իսկ ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը, ով նույնպես դարձավ Եվրոպայի չեմպիոն 77կգ քաշային կարգում, կնվաճի բրոնզ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս