Բաժիններ՝

«Հնարավոր է, որ պայթող նյութը եղել է ավտոբուսում աջից երկրորդ նստատեղին նստած անձի մոտ»․ Վլադիմիր Գասպարյան

Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունը ֆիքսել են երկու ճանապարհային տեսախցիկները․ դրանցից մեկը վնասվել է, սակայն երկրորդը ֆիքսել է պայթյունի պահը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Ոստիկանության պետի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմի առջևից երկրորդ նստատեղից։

«Հնարավո՞ր է, որ պայթող նյութը եղել է այդ նստատեղին նստած անձի մոտ»,- լրագրողի հարցին Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց «Այո, հնարավոր է»։ Նա նշեց, որ այդ նստատեղին նստած անձի ինքնությունը դեռեւս հայտնի չէ, աշխատանքներ են տարվում ինքնությունը պարզելու համար։

Առավել մանրամասն, տեղեկություններ, ըստ ոստիկանության պետի, կլինեն քիչ անց։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս