Թուրքիան սկսել է տարբեր հեռահարության հակահրթիռային համակարգերի մշակումը, որոնք ինտեգրվելու են ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իսմայիլ Դեմիրը, հայտնում է Hurriyet-ը:
Քաղաքացի Հեղինե Հ.-ն տեղեկություններ է հայտնել ՀՀ մաքսային ծառայության աշխատակցի կողմից առերևույթ կաշառք պահանջելու վերաբերյալ:
«Եվ քանի դեռ նման կոնսենսուս ձեռք բերված չէ, հաշվի առնելով, որ Ղարաբաղի և Հայաստանի դեմ իրականացվում է արտաքին ագրեսիա, ՀԱԿ-ը նպատակահարմար չի գտնում, որ ԱԺ-ում ծավալվեն քննարկումներ ներքաղաքական անխուսափելի լարումներ առաջացնող այդ խնդրի շուրջ, առավել ևս, որ իշխանությունը հանրությանն ընդառաջելու որևէ ազդանշան չի տալիս»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ հավելելով, որ ճիշտ կլիներ հարցի քննարկումը հետաձգել մինչև անհրաժեշտ կոնսենսուսի ձևավորումը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 25-ին ընդունել է ամերիկահայ բարերար եւ գործարար, Ռամկավար ազատական կուսակցության Վերականգնումի շարժման խորհրդակցական ժողովի նախագահ Վարդան Նազիրյանին տիկնոջ հետ:
Բրյուսելի «Մաալբեկ» մետրոյի կայարանը, որտեղ մարտին մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով սպանվել էր 16 մարդ, դարձյալ իր դռներն է բացել ուղևորների առաջ, հայտնում է BBC-ն:
Ապրիլի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Նա առաջարկեց պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հետ քնարկումներ կազմակերպել և տեսնել, թե ինչ է կատարվում բանակում. «Երբ որ շքեղ ավտոմեքենաները, ջիպերը տասնյակներով դրվում են մարդկանց տակ, և հանկարծ հասարակ «Ալիկնկը» չկա, որը կար 25 տարի առաջ, և երեխաները իրար հետ կապվում են բջջային հեռախոսով, որը հիմք է տալիս լրացուցիչ զոհերի: Սա շատ լուրջ թեմա է և առաջարկում ենք հրատապ կարգով սա մտցնել ու քննարկել, հրավիրել այստեղ պաշտպանության նախարարին, տեսնել, թե այն գումարները, որ միշտ ասում ենք չեն բավարարում, դրանք ինչպես են օգտագործվում»:
2007 թվականին ծնված Արամ Ավետյանը տառապում է սուր լեյկոզով, գտնվում է Մուրացանի անվան կլինիկայում՝ քիմիաթերապիայի բաժանմունքում: 2012 թվականին երեխայի մոտ ի հայտ են գալիս հիվանդության նշաններ և նշված կլինիկայում բուժում ստանալուց հետո կարծես երեխայի մոտ ամեն ինչ լավ է ընթանում, սակայն 2016 թվականին Արամի մոտ հիվանդությունն ավելի սուր ընթացք է ստանում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել ընդլայնել Սիրիայում ամերիկյան ռազմական կոնտինգենտը 250 զինծառայողով, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչներին:
Կարծում եմ՝ նկատի ուներ Շահեն Հարությունյանին և նրա տարիքի երիտասարդներին, ովքեր 17-18 տարեկան են, դեռևս դպրոցական ու նախանձելիորեն՝ համարձակ:
Հայոց ցեղասպանության հարցը թուրք ազգի խնդիրն է: Այս մասին «Ավրորա» մրցանակի և 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշեց մրցանակաբաշխության ամփոփմանը նվիրված ասուլիսին` պատասխանելով միջազգային լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացավ, սակայն այդպես էլ չար տասանեց «ցեղասպանություն» բառը:
ԱՄՆ-ը պայքարի նոր ճակատ է բացել ԴԱԻՇ-ի դեմ՝ առաջին անգամ ԱՄՆ կիբերնետիկական հրամանատարության առաջ խնդիր դնելով հարձակումներ գործել ահաբեկիչների համակարգիչների ցանցերի նկատմամբ, գրում է The New York Times-ը:
80 տարեկան հասակում մահացել է սոուլ ժանրի ամերիկացի երգիչ Բիլլի Փոլը, որը հռչակվել է «Me and Mrs.Jones» երգի կատարմամբ: Այդ մասին այսօր հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները պետք է վերսկսվեն: Բանակցություններն իսկապես անհրաժեշտություն են, որպեսզի հնարավոր լինի խուսափել բռնության այնպիսի դրսևորումներից, ինչպիսիք եղան բոլորվին վերջերս: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը:
Ապրիլի 25-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հարցազրույց է տվել «Washington Post»-ի լրագրող Դեյվիդ Իգնատիուսին (David Ignatius):
«Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի համայն մարդկության կողմից՝ որպես տեղի ունեցած իրողություն»,- եզրափակեց Հառլեմ Դեզիրը:
Օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 14 հարց եւ 2 միջազգային պայմանագիր: ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 149 հարց, 38 միջազգային պայմանագիր:
Ամերիկացի նախկին սենատոր, 90-ամյա Հարիս Ուոֆորդը հայտարարել է իրենից 50 տարով փոքր տղամարդու հետ նշանադրության մասին, գրում է Korrespondent.net-ը:
Ապրիլյան պատերազմական գործողությունների օրերին էլ կամավորական ջոկատի հետ մեկնել էր առաջնագիծ, հանդիպել որդու հետ և ընդամենը մի քանի օր առաջ էր վերադարձել: Դասընկերը նշել է, որ Ս. Քալաշյանի վանաձորցի համածառայակիցը, որը առաջինն է հայտնել Ս. Քալաշյանի մահվան մասին, ասել է, որ ծառայակիցներից մեկը զենքը մաքրելիս պատահաբար կրակ է արձակել: Դեպքի առնչությամբ ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 1-ին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանապետը Գագիկ Եղիազարյանի հետ խոսել է ոչ միայն սպառնալիքի լեզվով, այլ նաև բարոյականության սահմաններից դուրս արտահայտություններ է գործածել, որը հարիր չէ օրենքի և քաղաքացու իրավունքի ենթադրյալ պաշտպան ոստիկանին, առավել ևս այդ կառույցի ղեկավարին։
Մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հորդորում ենք՝ օգտվել օրենքով ընձեռնված հնարավորությունից և նշված ժամկետում վճարել տուգանքի սկզբնական գումարն ու ազատվել տուգանքի գումարի ավելացված չափը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
168.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանն ասաց, որ ժամանակ է տրամադրվել քրեական գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար. դրանից հետո հավանաբար գործը կուղարկվի դատարան:
Գրոհայինների 6 խումբ, ընդհանուր առմամբ գրեթե 600 մարդ, ովքեր վերահսկում էին Սիրիայի Դամասկոսի նահանգում Ռուհեյբա քաղաքի որոշ շրջաններ, միացել են կրակի դադարեցման մասին համաձայնագրին:
Քչերը գիտեն, որ շաքարն 8 անգամ ավելի արագ է կախվածություն առաջացնում, քան կոկաինը: Եթե օրգանիզմում շաքարի ավելցուկ է լինում, ապա ի հայտ են գալիս այնպիսի նախանշաններ, ինչպիսիք են՝ հոգնածությունը, գլխացավերը, քնկոտությունը և նույնիսկ ինֆեկցիաները:
Աղդամի մերձակայքում թշնամու տանկային գրոհը տապալելու, դիրքը չլքած ու հարձակվող ադրբեջանցիներին ոչնչացրած տղաներից մի քանիսի հերոսության պատմությունը:
Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ իր ստեղծած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կհաղթի 2016թ. հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
«Այդ ժամանակ գրավելով այս շրջանները՝ Քեմալական Թուրքիան հենց այս ձորում է իրականացրել կանանց ու երեխաների սպանությունը, ընդ որում՝ ոչ միայն Շիրակին է դա վերաբերում, այլ նաև Փամբակին: Կանանց ու երեխաներին բերել են այս ձորը՝ աչքից հեռու տեղ և գնդակահարել: Սակայն դժվար է ասել, թե որքան մարդ է զոհվել, դրա համար գիտական ուսումնասիրություն ու տարածքի պեղումներ են պետք»,- փաստեց պատմաբանը:
Սերիա Ա-ի 35-րդ տուրում «Ինտերը» հաղթեց «Ուդինեզեին» (3:1):