
ԱՄՆ Ջորջիա նահանգում 5 մարդ է գնդակահարվել

ԱՄՆ Ջորջիա նահանգի ոստիկանությունը որոնում է կասկածյալի, ով գնդակահարել է 5 մարդու, հայտնում է BBC-ն:
Ոստիկանների տեղեկություններով՝ բոլորն էլ մահացել են հրազենային վնասվածքներից: Միաժամանակ, նշվում է, որ մարմինները հայտնաբերվել են երկու տարբեր վայրերում:
Ոստիկանությունը հայտարարել է, որ սկզբում հայտնաբերել է 3 մարդու մարմին, ապա՝ ևս 1 սպանվածի և վիրավորի: Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Կասկածյալի ինքնությունն արդեն պարզվել է: Ոստիկանության տեղեկություններով՝ նա միայնակ է գործել:
Նրա հանցագործության մոտիվների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:
Սա վերջին օրերին զանգվածային սպանության արդեն երկրորդ դեպքն է ԱՄՆ-ում: Ապրիլի 22-ին հայտնի էր դարձել, որ Օհայո նահանգում գնդակահարվել էր 8 հոգանոց մի ընտանիք: Ողջ էր մնացել 3 երեխա այդ ընտանիքից, ներառյալ՝ 1 նորածին: