
Ջրասուզվել են Ղանդիլյան 49-ի նկուղները

Tsayg.am-ը գրում է. Ղանդիլյան 49 շենքում արդեն 4-5 օր է, առաջ է եկել խմելու ջրի խնդիր: Բնակիչների խոսքով, շենքի ջրամատակարարումը նոր ջրագծերով իրականացնելու արդյունքում, շարքից դուրս են եկել հին ջրագծերը, դրանք, ըստ բնակիչների, չեն դիմացել ջրի բարձր հոսքի ճնշմանը: Ջուրն անարգել լցվել է ոչ միայն շենքի նկուղներն, այլև ողողել է որոշ բնակարաններ: Խնդրի առնչությամբ, Ղանդիլյան 49-ի բնակիչները դիմել են համապատասխան ատյաններին, սակայն համապատասխան լուծում դեռ չի տրվել: