«Արմենիա» ավիաընկերությունն իրականացրել է առաջին չվերթը, պատրաստվում է երկրորդին
Նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերությունն իրականացրել է իր առաջին չվերթը դեպի Թել-Ավիվ: Այս մասին հայտարարություն են տարածել ավիաընկերության հասարակայանության հետ կապերի բաժնից:
«Նախքան առաջին չվերթը ավիաընկերությունը հսկայական աշխատանքներ է կատարել, բայց հասկանալի է նաև, որ ոչ-ոք ապահովագրված չէ տարատեսակ խնդիրներից: Չնայած առկա մի քանի աննշան տեխնիկական խնդիրներին` ավիաընկերությունը բարեհաջող իրականացրեց առաջին չվերթը: Վաճառված տոմսերի քանակը առաջին չվերթի համար գնահատվում է բավարար: Ավելին, տեղեկացնենք, որ ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը եղել է առաջին չվերթի ուղևորների շարքում:
Վստահեցնում ենք ձեզ, որ անկախ առաջացած տեխնիկական խնդիրներից, որոնց լուծումը զուտ ժամանակի հարց է, ավիաընկերությունը շարունակելու է բարեհաջող տեղ հասցնել իրեն վստահած ցանկացած ուղևորի»,-ասված է հայտարարության մեջ:
Տեղեկացվել է, որ ավիաընկերության հաջորդ թռիչքը, ինչպես և նախատեսված էչ, տեղի է ունենալու ապրիլի 24-ին: