
Աշոտ Ահարոնյանը՝ լրագրողին. «Ինչո՞ւ են մյուս լրագրողին տարել, իսկ ձեզ՝ ոչ»

Այս պահին Ազատություն հրապարակում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ստիկանությունը երկու օր առաջ հայտարարություն է տարածել՝ հորդորելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին միջտարածություն պահպանել, երբ ոստիկանությունը գործողություն է իրականացնում:
Նա ասաց, որ ոստիկանությունը պետք է ուսումնասիրի դեպքի վերաբերյալ տեսանյութերը, որից հետո կտա գնահատականներ կամ հանդես կգա պարզաբանմամբ: Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունում որևէ տեխնիկա չկա առգրավված, և խոստացավ ավելի ուշ տեղեկացնել՝ արդյոք լրագրողների ձեռքից վերցրված սարքերն իրենց մետ են, թե ոչ:
«Ազատություն» լրագրողի դիտարկմանը, որ ինքն ականատես է եղել, որ լրագրողներին բերման ենթարկելիս ասել են, որ նա լրագրող է, սակայն ոստիկաններն այդպես էլ չեն արձագանքել և բերման են ենթարկել նրանց, Ա. Ահարոնյանը նախ հորդորեց տեսանյութերն իրենց փոխանցել, ապա հարց տվեց լրագրողին. «Ինչո՞ւ են մյուս լրագրողին տարել, իսկ ձեզ՝ ոչ»: Լրագրողի պատասխանին, թե ինքը նույն հարցը տվել է ոստիկաններին, որոնք մայթեզրին կանգնած քաղաքացիների մի մասին բերման էին ենթարկում, մի մասին՝ ոչ: