Բաժիններ՝

Պրեմիերա. Սերժ Թանկյան և Լարիսա Ռայան. «Արի´, իմ սոխակ»

Աշխարհահռչակ երաժիշտ, SOAD ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն այսօր Facebook-ի պաշտոնական էջում իր երկրպագուներին է ներկայացրել իր վորջին  ստեղծագործությունը՝ «Արի´, իմ սոխակ» օրորոցային երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը։

Օրորոցայինը մշակել և գործիքավորել է Թանկյանը: Նոր մշակմամբ ձայնագրված երգը Թանկյանը կատարում է վոկալիստ Լարիսա Ռայանի հետ։

«Արի´, իմ սոխակ» ստեղծագործությունը Թանկյանի «1915» կոչվող երաժշտական նախագծի 23 ստեղծագործություններից առաջին հրապարակված ստեղծագործությունն է:

Երգը հնչել է նաև 2015թ. ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի նկարահանած Հայոց ցեղասպանության մասին պատմող «1915» ֆիլմում: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը, Սամուել Փեյջը և Նիկոլայ Կինսկին։  Ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների: New York Times-ն այն անվանել է «տեղի ունեցած ջարդերի հոգևոր վերապրում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930