
Ոստիկանության զորքերի մոտ ավտոմեքենան բախվել է ծառին. կա տուժած

Ապրիլի 22-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի 34 RS 248 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Հ. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: