Բաժիններ՝

Եթե մի քիչ ավելի ակտիվ աշխատենք, կարող ենք Իրանի հետ առևտրաշրջանառությունը հասցնել մի քանի մլրդ դոլարի. Վարդան Այվազյան

ԵԱՏՄ-ի շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է դիտարկի Հայաստան-ԵԱՏՄ-Իրան համագործակցության հնարավորությունները: Այս մասին այսօր մեկնարկած «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Առանձին շեշտադրված է ազատ առևտրի տնտեսական գոտիների հարցը, իսկ Հայաստանը նման տարածքներ ունի: Մեղրիի տարածքում ունենք ազատ առևտրի տնտեսական գոտի: Երկու երկրների համագործակցության ներուժը բավական մեծ է, և պետք է այն իրացնել: Մենք այսօր Իրանի հետ ունենք տարեկան 340 մլն դոլարի առևտրաշրջանառություն, եթե մի քիչ ավելի ակտիվ աշխատենք, կարող ենք այդ ցուցանիշը հասցնել մի քանի մլրդ-ի: ԵԱՏՄ-ի շուկան սպառման շուկա է, իսկ Իրանը լայնածավալ առաջարկություններ ունի ապրանքների շուկայում: Մենք կարող ենք լավագույն հնարավորություններ ընձեռել, իրենց արտադրական հզորությունները նեդնելով մեր երկրում, առանց մաքսատուրքի առևտուր իրականացնել ԵԱՏՄ-ում»,-ասել է Վարդան Այվազյանը:

Հայ-իրանական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանն էլ ընդգծել է, որ իրանցի գործարարներն համագործակցելու պատրաստակամություն ունեն: Իրանցի գործարարները ցանկանում են Հայաստանի հետ աշխատել և դուրս գալ ռուսական շուկա: Պարզապես հստակեցնելու հարցեր կան: Մասնավորապես, եթե ես իմ կիսաֆաբրիկատ ապրանքներն ուղարկում եմ Հայաստան, այստեղ ամբողջական փաթեթավորվում է և ուղարկվում Ռուսաստան, վաճառքի դեպքում ինչպես պետք է իմ գումարները ստանամ: Նմանատիպ դեռ բազմաթիվ հարցեր կան հստակեցնելու»,-հավելել է Լևոն Ահարոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս