Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային երկրորդ մրցաշարը:
Երիտասարդներից մեկը՝ դիմելով նրանց, ասաց. «Կարա՞ս տենց թուրքին բռնես-տանես, չես կարա»: Կարմիր բերետավորներից մեկն ասաց. «Կարամ»: Սակայն բերման ենթարկեց այդ երիտասարդին:
Ա. Մելքոնյանի խոսքով՝ պատահական չէ, որ պետական մակարդակով փորձ է արվում ստեղծելու մի իրավաքաղաքական փաթեթ՝ խնդիրը համապատասխան մարմիններին ներկայացնելու համար: Նա կարծում է, որ այս ուղղությամբ ձեռքբերումներ, այնուամենայնիվ, կան: «Թեպետ նախորդ տարիների փորձը, Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի գործունեությունը, դրանից հետո՝ Ցյուրիխյան արձանագրությունները, մեզ հուշում են, որ, երբ պետական մակարդակով արվում է քայլ, հետո կարող մեկ քայլ նահանջ արձանագրվել, և այս գործընթացը պահանջատիրական ոգով, մեր ցանկացած հունով առաջ չընթանա»:
«Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական շարժման ներկայացուցիչներից մի քանիսին բերման ենթարկեցին կարմիր բերետավորները: Նրանք սպառնում են բոլորին բերման ենթարկել, եթե չհետևեն իրենց կոչերին և չհեռանան տարածքից: Նրանք բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին նաև լրագրողներից մեկին: Հավաքվածները գոռում էի, որ նա լրագրող է, սակայն կարմիր բերետավորները չլսեցին:
Այսօր շաքարախտն ամենատարածված հիվանդություններից մեկն է: Միլիոնավոր մարդիկ տառապում են այս խնդրով: Այլընտրանքային բժշկությունն ասում է, որ շաքարախտի առաջացրած հիվանդությունները կարող ենք կանխարգելել երիցուկի և դարչինի միջոցով:
«Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական շարժման ներկայացուցիչները այս պահին Ազատության հրապարակում բողոքի ակցիա են անցկացնում և ցանկանում են երթով շարժվել դեպի Բաղրամյան 26: Ցուցարարները պնդում են, թե նամակ ունեն հանձնելու ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս նրանց շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Ոստիկանների շարքերը համալրում են նաև կարմիր բերետավորները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առև բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին:
Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլանբատորում օրերս մեկնարկած Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի վարկանշային մրցաշարում Հայաստանի անվանի ըմբիշ, Եվրոպայի և աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նվաճել է Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր: «Օլիմպիական ուղեգրի համար հունահռոմեական ոճի հայ ըմբիշը մրցամարտ է անցկացրել 3-րդ տեղի համար:
Ինչպես հաղորդում է Bild-ը, Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Մաթս Հումմելսը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն:
Վթարի ժամանակ «Շտապօգնության» մեքենայում գտնվող բրիգադի մյուս անդամները վնասվածքներ չեն ստացել:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով, ժամանակն է Իրանի հետ համատեղ արտադրանք ստեղծել և դուրս գալ երրորդ շուկաներ
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 25-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 26-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արարատյան փող. 60-ից-68` կոտորակները ներառյալ, 85, 89, 97, 99, 113 համարների ջրամատակարարումը:
Ընդհանուր առմամբ, դոլարային արտահայտությամբ ապրիլի 21-ի դրությամբ փոխանցվել է 7 մլն 59.6 հազար դոլար։
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Քաղաքական և անվտանգության համագործակցության կոմիտե + Հայաստան ձևաչափով ապրիլի 22–ին տեղի է ունեցել ՀՀ Պլանավորման և վերանայման գործընթացի Գործընկերության նպատակների քննարկումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երբեմն, գեղեցիկի հետ համատեղ, կարևոր է, որ աշխատի նաև զենքը, ուղղակի զենքը, ոչ թե այն զենքը, որ մենք երբեմն արվեստն ենք համարում՝ մեր զենքը, այլ՝ բանակի զենքը: Դրանք պետք է համամասնաբար գործեն՝ միաժամանակ, որովհետև մեր ժողովրդի կենսագրությունն ու ճակատագիրը քաղաքակիրթ աշխարհում բարու չափաբաժինն ավելացնելն է, բայց կյանքը ցույց տվեց, որ դա քիչ է, պետք է ունենալ նաև դրան պաշտպանող զենքը:
Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է «Բարսելոնայի» վերջին անհաջող ելույթների մասին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը այսօր հեռախոսազրույց են ունեցել ԼՂՀ ընդհանուր եւ հատկապես՝ առաջապահ դիրքերի ներկա իրավիճակի մասին:
Զինյալ ահաբեկչական խմբավորումներն ապրիլի 22-ին հրթիռակոծել են Հալեպի մի քանի շրջաններ:
Այցի ընթացքում Պետքարտուղարը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելուց հետո մեծ հնարավորություններ են ի հայտ եկել համագործակցությունն ընդլայնելու համար:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, ժամանել են Վինձորի դղյակ, որտեղ պետք է ճաշեն Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների՝ թագուհի Էլիզաբեթի և Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ:
Երեկ՝ 2016 թվականի ապրիլի 21-ին հրապարակվեց ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ հրապարակային զեկույցն ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:
2015 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Միհրան Հ.-ն իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս Նարեկ Գ.-ին և նրա առողջությանն անզգուշությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այնուհետև նույն պաշտոնատար անձը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել է փախուստի:
Երեկ երեկոյան Ադրբեջանի Բադամդար ավանի «Բուլագ» ռեստորանում զինված ընդհարում է տեղի ունեցել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը (azadliq.org):
Երևանի քաղաքապետի 2016 թվականի ապրիլի 19-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2016թ. ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.
Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին քիչ առաջ ժամանեց Հայաստան։ Նրան դիմավորել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, որը Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակաբաշխության հիմնադիրներից է:
Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող աննախադեպ բարդ իրավիճակը և, ըստ այդմ` ելնելով Արցախի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվական ցանկացած արտահոսքի բացառման անհրաժեշտությունից, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ զինվորական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմին խնդրում է ձեռնպահ մնալ բջջային հեռախոսով և համացանցով ռազմապաշտպանական բնույթի և ընդհանրապես զինվորական ծառայությանը վերաբերող հարցերի քննարկումից:
Այո, տեղյակ եմ «Известия» օրաթերթում հրապարակմանը, իհարկե տեղյակ եմ, ընթերցել եմ։ Բայց արտաքին քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս մենք առաջնորդվում ենք ոչ թե այս կամ այն թերթային հրապարակումով։ Հիշեցնեմ, որ այս օրերին, ինչպես և նախօրեին, բազմաթիվ հրապարակումներ են եղել իրարամերժ, նույնիսկ իրար շատ խիստ հակասող։
«Պրակտիկ տեսանկյունից ես բազմաթիվ հնարավորություններ չեմ տեսնում ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման համար մոտ ապագայում, մոտակա մի քանի տարում, իսկ գուցե՝ ավելի շատ»,- հայտարարել է Լյուտը:
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ռազմաբազայի Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռների երիտասարդ օդաչուները թռիչքային մարտավարական վարժանքներին պատրաստվելու շրջանակներում առաջին անգամ գործնական թռիչքներ են սկսել բարձրլեռնային շրջաններում: