
Արման Բաբաջանյանը Ազատության հրապարակում պատասխանի է սպասում

Այս պահին Ազատության հրապարակում է 1in.am կայքի խմբագիր Արման Բաբաջանյանը: Նա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին խնդրում էր պատասխանել, թե ինչո՞ւ են կարմիր բերետավորները խոչընդոտել իր օպերատորների աշխատանքը, կոտրել խմբագրության տեխնիկան և ծեծելով բերման ենթարկել օպերատորներին:
Վալերի Օսիպյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, և պետք է սպասել՝ պարզելու համար, թե ին:
Լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության գործունեությունը, Արման Բաբաջանյանը ասաց. «Սարսափելի»: Նա ասաց, որ հիմա Ազատության հրապարակ է գալու նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարը, որից պատասխան է ակնկալում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին լարված իրավիճակ է Մաշտոցի պողոտայում: «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական շարժման ներկայացուցիչները Ազատության հրապարակից ցանկանում էին երթով շարժվել դեպի Բաղրամյան 26: Ցուցարարները պնդում են, թե նամակ ունեն հանձնելու ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները թույլ չտվեցին նրանց շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Ոստիկանների շարքերը համալրեցին նաև կարմիր բերետավորները: Նրանք 5 րոպե ժամանակ տվեցին հավաքվածներին, որպեսզի վերջիններս շրջանցեն Բաղրամյան պողոտան և այլ ճանապարհով հեռանալ: Հակառակ դեպքում՝ սպառնալով բերման ենթարկել բոլորին: Քիչ անց ներկաներին բերման ենթարկեցին: