
Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 անձ

Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 անձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Այդ անձինք վարչական ձերբակալման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի 11-րդ և 15-րդ կետերով նախատեսված հիմքով»:
Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, որ բերման ենթարկվածների մեջ կան նաև լրագրողներ, ոստիկանությունից նշեցին, որ այս պահին հստակ տեղեկատվություն չեն կարող հաղորդել: