ԵՄ-ն ու 8 երկիր համաձայնեցրել են Սիրիային օգնություն տրամադրելու պլանը
8 երկիր և Եվրահանձնաժողովը պայմանավորվել են ավելի քան մեկուկես միլիարդ դոլարի օգնություն հատկացնել Հորդանանում և Լիբանանում սիրիացի փախստականներին:
Ինչպես նշված է Համաշխարհային բանկի մամուլի հաղորդագրությունում, որը հրապարակվել է ապրիլի 15-ին, 141 միլիոն դոլար նախատեսվում է տրամադրել անվերադարձ, 1 միլիարդ դոլարը՝ որպես վարկ և ևս 500 միլիոն դոլար՝ ֆինանսական երաշխիքների տեսքով:
Որոշումը կայացվել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային նիստի ընթացքում, որը տեղի է ունենում Վաշինգտոնում:
Պետությունների թվում, որոնք հավանություն են տվել փախստականներին օգնության տրամադրմանը, Կանադան են, Գերմանիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդներն ու Նորվեգիան:
Ինչպես հայտնել է epd գործակալությանը, Գերմանիայի մասնակցությունը վարկային ծրագրին կազմում է 20 միլիոն եվրո: