Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանի զինծառայողները պատրաստվում են Հաղթանակի օրվա հանդիսավոր երթին

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողներն սկսել են ակտիվորեն նախապատրաստվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնակատարության 71-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելուն:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ  Գյումրիի կայազորի «Սիվերսկի» զինվորական ավանի վարժահրապարակում օրական երկու ժամ շարային պատրաստության պարապմունքներ են անցկացվում հանդիսավոր երթի մասնակիցների եւ զինվորական նվագախմբի հետ: Զորահանդեսային հաշվարկների համատեղ վարժանքները կանցկացվեն ապրիլի 29-ին եւ մայիսի 6-ին Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված խորհրդային զինվորների հուշարձաններին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու հանդիսավոր միջոցառումներին կմասնակցեն ռուսական զորախմբի Գյումրիի կայազորի 200-ից ավելի զինծառայողներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս