Բաժիններ՝

Որքա՞ն է մեկ տարում վաստակել Պուտինը. հրապարակվել է ՌԴ նախագահի հաշվետվությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2015 թվականին վաստակել է 8,9 մլն ռուբլի (135,3 հազար դոլար)։ Այդ մասին նշված է Կրեմլի կայքում տեղադրված հայտարարագրում։

Պուտինի եկամուտները 2014թ., համաձայն փաստաթղթի, կազմել են   7,65 մլն ռուբլի (116,3 հազար դոլար): Հայտարարագրում նշված է, որ Պուտինը ունի հողատարածք՝ 1500 քառակուսի մետր տարածքով, բնակարան (77 քառակուսի մետր)՝  ավտոտնակով։
Պուտինն ունի նաև ռուսական արտադրության մեքենաներ՝ ГАЗ М21, ГАЗ М-21, «Նիվա» և «Սկիֆ» կցասայլ։

Պուտինի ադմինիստրացիայի անդամներից ամենաշատը վաստակել է գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը, որի հայտարարագրված տարեկան եկամուտը կազմում է 87 մլն ռուբլի  (1,3 մլն դոլար):
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի եկամուտը անցած տարվա արդյունքով կազմել է 8,8 մլն ռուբլի:

Համաձայն ՌԴ կառավարության կայքում հրապարակված փաստաթղթի՝ Մեդվեդևն ունի 4700 քմ մակերեսով հողատարածք, 2 ավտոմեքենա և 367,8 քմ մակերեսով բնակարան:
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անցյալ տարի 36,7 մլն ռուբլի եկամուտ է ստացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս