Christian Dior-ը գեղեցկության ինստիտուտ է բացել Փարիզում
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը Փարիզի Plaza Athռnռe հյուրանոցում բացել է Dior Institute գեղեցկության ինստիտուտը: Այդ մասին ասված է մարտի 15-ի մամուլի տեղեկագրում: Այցելուներին կմատուցվեն կոսմետոլոգիական ծառայություններ:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել թոփ մոդել Եվա Հերցիգովան, դերասանուհի Լոլա Լե Լանը, դիջեյ Mimi Xu-ն եւ ուրիշներ:
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ ժամացույցներ, ոսկերչական իրեր եւ կոսմետիկա:
Նորաձեւության տան ոսկերչական ուղղությունը գլխավորում է զարդերի դիզայներ Վիկտորյա դե Կաստելլանը: Նոյեմբերին Rose des vents հավաքածուի դեմքը դարձել է բրիտանացի դերասան Էմիլիա Քլարկը, ով հայտնի է «Գահերի խաղը» սերիալից, որում նա խաղացել է Դեյեներիս Տարգարիենի դերը: