Բաժիններ՝

Ո՞վ է իրականում Պուտինի ավագ դուստրը. մանրամասներ Մարիա Պուտինայի մասին

Ռուսական The New Times պարբերականը հետաքննություն է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավագ դստեր վերաբերյալ, հայտնում է korrespondent.net-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ աղջիկը սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ֆունդամենտալ բժշկության ֆակուլտետում 2006-2011թթ.՝ օգտագործելով Վորոնցովա ազգանունը: Բացի այդ անունից՝ Մարիա Պուտինան օգտագործել է ևս 4 ազգանունով փաստաթղթեր:

Կարմիր դիպլոմով ավարտելով համալսարանը՝ Մարիան ընդունվել է ՌԴ առողջապահության նախարարությանը կից էնդոկրինոլոգիայի գիտական կենտրոնի ասպիրանտուրա, որը գլխավորում է նրա գիտական ղեկավարը՝ ակադեմիկոս Իվան Դեդովը:

Ինչպես գրում է պարբերականը, ներկայում Պուտինի ավագ դուստրն ամուսնացած է հոլանդացի Յորիտ Ֆաասենի հետ ու կրում է նրա ազգանունը:

1750767

Ֆաասենը 2007-ից «Գազպրոմում» զբաղեցրել է բիզնեսի զարգացման տնօրենի պաշտոնը, սակայն հետագայում հեռացել է ընկերությունից ու աշխատել խորհրդատվական ոլորտում:
The New Times-ի տեղեկություններով՝ Մարիա Ֆաասենն ապրում է Մոսկվայի Նովինսկի ճեմուղում՝ ԱՄՆ դեսպանության հարևանությամբ գտնվող յոթհարկանի շենքում:
«Բնակիչների խոսքով՝ անցագրային խիստ ռեժիմ է սահմանվել երիտասարդ շիկահերի գալուց հետո, որը տեղաշարժվում է ջիպով ու թիկնապահներով շրջապատված: Նրա ծննդյան ամսաթիվն ամբողջությամբ համընկնում է նախագահի ավագ դստեր՝ Մարիայի տվյալներին»,- գրում է պարբերականը:

1750766

Հաղորդվում է, որ Մարիան վարում է բավականին ապահովված կյանք՝ շատ է ճանապարհորդում: Պարբերականը հայտնում է, որ նա աղջիկ ունի ու դարձել է բժշկական գիտությունների թեկնածու:

Բացի իր դստերը մեծացնելուց՝ Մարիան ակտիվորեն մասնակցում է «Ալֆա-Էնդո» բարեգործական ծրագրին, որն օգնում է էնդոկրին համակարգի հիվանդություններ ունեցող երեխաներին:

1750768

Ավելի վաղ բրիտանական Mirror-ը գրել էր, որ Պուտինի դուստրը Նիդեռլանդներում բնակվում է 2,5 մլն եվրո արժողությամբ տանը: Պաշտոնապես նրա ապրելու վայրը չի հաստատվել, սակայն հայտնի է, որ Պուտինի աղջիկն ամուսնացած է Հոլանդիայի քաղաքացի Յորիտ Ֆաասենի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս