Բաժիններ՝

«Այդ տեղեկությունը սուտ է». «Երևան սիթի»

Համացանցում մի քաղաքացի, որը ներկայացել էր Լիդա Վարդանյան անուն-ազգանունով, անհասկանալի շահագրգռվածությամբ ակնհայտորեն ֆոտոմոնտաժ է արել խտացրած կաթի տուփի վրայի երկնագույն թուղթը եւ հայտարարում է, թե «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում է զինվորների համար նախատեսված վաճառքի ոչ ենթակա խտացրած կաթ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունը սուտ է: «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում խտացրած կաթի տեսականու պակաս չկա եւ մենք ամենևին անհրաժեշտություն չունենք համալրել այն՝ առավել եւս նման ծագում ու նպատակ ունեցող արտադրատեսակներով:

Ողջունելով մամուլի ազատությունը և բազմաբովանդակ լրատվամիջոցների առկայությունը մեր երկրում, այնուամենայնիվ, ցանկանում ենք հայտնել, որ սուտ տեղեկություն տարածած իրենց լրատվամիջոց համարողների հրապարակումներով արդեն զբաղվում են մեր իրավաբանները: Ակնհայտ զրպարտչական բնույթի նյութ տարածելու համար պետք է պատասխանատվություն կրեն բոլորը. Խոսքի ազատությունն առաջին հերթին պետք է պատասխանատվություն ենթադրի: Փողոցային մակարդակի բամբասանքներ տարածելը հարիր չէ լրատվամիջոցներին:

«Երևան սիթին» եղել և մնում է իր հաճախորդներին հավատարիմ՝ մատուցելով բացառապես որակյալ և օրինակելի ծառայություն:

«Երևան սիթի»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29