
Դժբախտ դեպք Գյումրիում

Հունվարի 31-ին, ժամը 15.50-ին, 1981 թ. Արարատ Ա.-ն Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.10-ի սահմաններում, 1976 թ. ծնված Ֆրունզե Ա.-ն իր վարած «Մերսեդես-Բենց G» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Մ. Խորենացու փողոցի թիվ 31/11 հասցեում հարվածել է իր վարած «Օպել-Աստրա»-ին, ինչի հետևանքով ինքը վրաերթի է ենթարկել 1942 թ. ծնված Սուսաննա Զաքարյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: