Բաժիններ՝

Դամասկոսի պայթյունների զոհերի թիվը գերազանցել է 70-ը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի, հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը:

Ավելի վաղ սիրիական ԶԼՄ-ները հայտնել էին 59 զոհի մասին, ներառյալ երեխաների ու կնոջ, ավելի քան 120 վիրավորի մասին:

Հիշեցնենք, որ երեք պայթյունները որոտացել են Դամասկոսի Սաիդ Զեյնաբ կոչվող շիական դամբարանի հարևանությամբ կիրակի օրը: Պայթյուններից մեկն իրականացվել է հեռակառավարմամբ, մյուս երկուսը՝ մահապարտների օգնությամբ: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը:

Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղարկել է ուղերձ, որտեղ ընդգծվում է, որ ահաբեկչությունների նպատակն է խափանել Ժնևում սկսված բանակցային գործընթացը, որի նպատակն է կարգավորել Սիրիայի հակամարտությունը:
Այդ հայտարարության հետ համերաշխ է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ով հայտարարել է լրագրողներին, թե պայթյուններն ուղղված են այն բանին, որ խափանեն միջսիրիական քաղաքական գործընթացի կարգավորման փորձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս