Բաժիններ՝

Իրակլի Ղարիբաշվիլին լքել է «Վրացական երազանք» կուսակցության շարքերը

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնապես հեռացել է «Վրացական երազանք» կուսակցության շարքերից: Այդ մասին հայտնի է դարձել կուսակցության նիստի ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ինչպես հայտարարել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ղեկավարներից մեկը՝ Զվիադ Կվաչանտիրաձեն, նախօրեին քաղխորհուրդը կապ է հաստատել Ղարիբաշվիլիի հետ ու նա ևս մեկ անգամ վերահաստատել է իր որոշումը:

Հարկ է նշել, որ նախօրեին որոշում է ընդունվել գործող վարչապետի թեկնածությունն առաջադրել կուսակցության նախագահի պաշտոնում: Կուսակցության նիստը տեղի կունենա գարնանը:

«Քարտուղարությունը բավարարել է Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտը՝ անդամակցել կուսակցությանը, ու նա հրավիրվել է քաղխորհրդի նիստին: Ենթադրվում է, որ նա կդառնա կուսակցության նախագահը: Ինչ վերաբերում է Ղարիբաշվիլին, նրա հետ ևս մեկ անգամ կապ ենք հաստատել ու նա ևս մեկ անգամ վերահաստատել է իր որոշումը՝ դադարեցնել քաղաքական գործունեությունն ու հեռանալ կուսակցության նախագահի պաշտոնից»,- հայտարարել է Կվաչանտիրաձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29