Վահան Բաբայանի լիազորությունները դադարեցվել են. Էթիկայի հարցերով հանձնաժողովի նոր նախագահը ՀՀԿ-ից կլինի. news.am

Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանի լիազորություններն այսօր՝ փետրվարի 1-ին, դադարեցվել են:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վահան Բաբայանը նշել է, որ նոր նստաշրջանում, ըստ կանոնակարգի, նոր նախագահ պետք է ընտրվի:

«ՀՀԿ-ից է լինելու հաջորդ նախագահը»,- ասել է Վահան Բաբայանը:

Ինչպես նշում է կայքը,  հանձնաժողովի նախագահ կդառնա կամ Խոսրով Հարությունյանը, կամ Սուքիաս Ավետիսյանը:

Կայքը հիշեցնում է, որ Վահան Բաբայանը հանձնաժողովի նախագահ էր նշանակվել դեկտեմբերին: Նա փոխարինել էր արդարադատության ներկայիս նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29