Ըստ ESPN Brazil-ի տեղեկության՝ «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Նեյմարի հետ 2015թ. դեկտեմբերին: Նոր պայմանագիրը հարձակվողի հետ նախատեսված է մինչև 2021թ. հունիս:
Ոստիկանության Սևանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 1-ին մասի և 193 հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) հատկանիշներով հետախուզվում է 1974 թ. ծնված Սերգեյ Գագիկի Մելքոնյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Մարմնական վնասվածքներ ստանալուց հետո Սուրեն Մանուկյանը և Էդգար Սարգսյանը դիմել են «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոն, ենթարկվել վիրահատությունների, իսկ Վահան Այվազյանը դեպքից անմիջապես հետո դիմել է փախուստի, շուրջ երեք ամիս գտնվել հետախուզման մեջ և թաքնվել քննությունից, որից հետո 2015թ. հոկտեմբերի 27-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրանակացնող մարմին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 26-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճապոնիայի բնակչության համընդհանուր մարդահամարը, որն անցկացվել է 2015 թվականին, գրանցել է բնակչության թվի կրճատում, հայտնում է NHK-ը:
«Որպես մարդ՝ կարող եմ ասել՝ «Նուբարաշենի» կեսը, եթե ոչ՝ 70-80 տոկոսն ահավոր, սարսափելի, վախվորած վիճակում է ապրում՝ փշի վրա: Բոլորն այդ վիճակի մեջ են: Եթե իմ ձայնը լսող կա, իրենց ձայնը բացարձակապես լսող չկա: Այդ մարդիկ կորած մարդիկ են: Եվ ես, ճիշտն ասած, իմ դժգոհությունն էի հայտնել դիտորդական խմբին, որ իրենք ուղղակիորեն, բառացիորեն ոչ մի ներգործություն չունեն: Այդտեղ ոչ թե կալանավայր է, այլ, այսպես ասած՝ սպանդանոց: Ամեն մարդ օրվա ընթացքում 100 անգամ մեռնում-սաղանում է»: Նա նշեց, որ իր նկատմամբ բռնություն գործադրած անձինք պարտադիր պետք է պատժվեն. «Նրանք ինձ նվաստացրել են՝ հողին հավասար»:
Հայրս մեզ երես չի տալիս, նա զուսպ է գնահատականներ տալու հարցում: Եթե արտահայտվում է, ապա ավելի շուտ դժգոհում է:
Ընդդիմադիր բոլոր խմբակցությունները պետք է քննարկումներ ծավալեն, Ընտրական օրենսգրքի հետ կապված ինչ-որ ընդհանուր ձևակերպումներ գտնեն, և դիմեն Վենետիկի հանձնաժողով՝ առաջադրված հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար: 168.am-ի զրուցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այդ տանը, վիճաբանության ժամանակ, Քրիստինե Ջ.-ի նախկին ընկերը` 1993 թ. ծնված Արամ Մ.-ն, քաշել է նրա մազերից, գցել գետին և ոտքերով մոտ 10 անգամ հարվածել նրա մարմնի տարբեր մասերին:
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կփոխարինի Գուս Հիդինգին «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նույն վարչական շրջանի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1987 թ. ծնված Անուշ Ա.-ին:
Սիրիայի հետ սահմանամերձ թուրքական Հաթայ նահանգի Յայլադաղը գավառի շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի հարավային քրդաբնակ Շըրնաք նահանգի Իդիլ գավառում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) թուրքական ռազմական մեքենայի անցնելու ժամանակ պայթուցիկ է գործի դրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը փետրվարի 26-ին նախարար Արտեմ Ասատրյանին է ներկայացրել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 2015թ. կատարված աշխատանքների ամփոփումը: Հանդիպմանը ներկա էին նաև գործակալության բոլոր տարածքային հանձնաժողովների նախագահները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները:
ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել են թիվ 10/13 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը:
Բրիտանական The Beatles խմբի հազվագյուտ վինիլային ձայնապնակը՝ 10 հազար ֆունտ ստեռլինգ (գրեթե 14 հազար դոլար) արժողությամբ, վաճառքի է հանվել Անգլիայի Ուորինգթոն քաղաքի Omega Auctions աճուրդում: «Till There Was You» եւ «Hello Little Girl» երկու երգերի ձայնագրություններով ձայնապնակն ավելի քան կես դար մնացել է 1960-ական թվականների Gerry & The Pacemakers ռոք-ն-ռոլային կոլեկտիվի ստեղնահար Լեսլի Մագուայրի տան ձեղնահարկում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգայ Լավրովը հայտարարել է, որ հարյուրտոկոսանոց երաշխիք այն մասին, որ Սիրիայում զինադադարը կիրականացվի, չկա, հայտնում է RIA Novosti-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բեռնատար ավտոմեքենաներից կատարված գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Վարդգես Գասպարիի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Գասպարին դատարան էր ներկայացվել համապաստասխան աշխատակիցների ուղեկցությամբ։ Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակեց վերաքննիչ դատարանի որոշումն այն մասին, որ վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին։ Որոշումը հանձնվեց նաև ուղեկցողներին, ում դատավորն ասաց, որ նրանք ազատ […]
Հրապարակվել են Թուրքիայում Սիրիայի հետ սահմանը վերահսկող թուրք բարձրաստիճան զինծառայողների «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման տարածաշրջանային առաջնորդի հետ ցնցող հեռախոսային խոսակցությունները:
Վաղը Գյումրիում տեղի է ունենալու Տիգրան Համասյանի համերգը, որից ստացված ամբողջ գումարը տրամադրվելու է Գյումրիի վագոն-տնակներում ապրող 13 ընտանիքի՝ տուն են գնելու։ Համերգը տեղի է ունենալու Գյումրու ֆանտաններում:
Ավարտվեցին Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղերը: Ռուսական «Լոկոմոտիվը» և «Կրասնոդարն» ավարտեցին ելույթները մրցաշարում` պարտվելով համապատասխանաբար՝ թուրքական «Ֆեներբախչեին» և չեխական «Սպարտային»:
Նախորդ շաբաթ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկած Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքում այսօր Հանրապետության Նախագահը լսել է Ավստրիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի զեկույցը:
Ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, Վրաստանի եվրոպական ու հյուսիսատլանտյան հարցերով ինտեգրման նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին ծեծվել է Թբիլիսիի գերեզմանոցում, հայտնում է Interfax-ը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շատ է ցավում, որ «քաղաքական հայացքների համար նախկին հետապնդվողներն այսօր իրենց հետապնդողին ողջունեցին»:
«Մեր երկրի օրենսդրությամբ՝ տարանցիկ փոխադրման համար ամեն կիլոմետրի համար 220 դրամ պետք է վճարի ավտոտրանսպորտային միջոցը, որն անցնում է քո երկրով, բացի դրանից՝ մաքսային վճարն ամեն հարյուր կիլոմետրի համար 10 հազար դրամ է: Կան նաև մուտքի և ելքի վճարներ: Մի խոսքով՝ այդ գումարների թիվը բավականին լուրջ է»:
Փետրվարի սկզբին Վրաստանի իշխանություններն ադրբեջանական կողմից ստացել են նոր առաջարկություն: Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է «Բիզնես-Գրուզիան»՝ հղում կատարելով «Տաբուլա» TV-ին:
2015 դեկտեմբերի 19-ին, ժամը 14-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1973 թ. ծնված Աննա Հ.-ն և հայտնել, որ մտել են իրենց տուն, գողացել պայուսակը, որի մեջ եղել է բջջային 2 հեռախոս և անձնագիր: