
Անգլիայում աճուրդի է հանվել Beatles-ի հազվագյուտ ձայնապնակը՝ 10 000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ

Բրիտանական The Beatles խմբի հազվագյուտ վինիլային ձայնապնակը՝ 10 հազար ֆունտ ստեռլինգ (գրեթե 14 հազար դոլար) արժողությամբ, վաճառքի է հանվել Անգլիայի Ուորինգթոն քաղաքի Omega Auctions աճուրդում: «Till There Was You» եւ «Hello Little Girl» երկու երգերի ձայնագրություններով ձայնապնակն ավելի քան կես դար մնացել է 1960-ական թվականների Gerry & The Pacemakers ռոք-ն-ռոլային կոլեկտիվի ստեղնահար Լեսլի Մագուայրի տան ձեղնահարկում: Այս մասին տեղեկացնում է BBC-ին:
Երաժիշտների ձայնապնակը պատրաստվել է 1962 թականին Լոնդոնի Օքսֆորդ-սթրիթ փողոցի HMV խանութի համար՝ անմիջականորեն այն բանից առաջ, երբ լիվերպուլցի երաժիշտները բառացիորեն ներխուժեցին ազգային չարտեր:
Լիվերպուլյան քառյակի պատմաբան Մարկ Լեւինսոնը ձայնապնակը համարել է «խմբի ամենահազվագյուտ մասունքներից մեկը», որի արժեքն առայժմ դժվար է որոշել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: