Բաժիններ՝

Ադրբեջանը Վրաստանին հավելյալ 500 միլիոն խմ գազ է առաջարկում էժան գնով

Փետրվարի սկզբին Վրաստանի իշխանություններն ադրբեջանական կողմից ստացել են նոր առաջարկություն: Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է «Բիզնես-Գրուզիան»՝ հղում կատարելով «Տաբուլա» TV-ին:

Վրաստանի նավթի ու գազի կորպորացիայի ներկայացուցիչը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտնել է, որ ադրբեջանական SOCAR ընկերությունն առաջարկել է մեծացնել Վրաստան մատակարարումները 500 միլիոն խմ-ով ու ապահովել մատակարարումը «Շահ-Դենիզ» գազատարով: Միաժամանակ, SOCAR-ը պատրաստ է բանակցել գազի գնի էժանացման վերաբերյալ:

Նշվում է, որ Վրաստանի էներգետիկայի նախարարությունը դեռ լռում է այդ առաջարկի վերաբերյալ, սակայն ադրբեջանական գազի մատակարարումների վերաբերյալ բանակցություններն ընթանում են:

Փետրվարի 29-ին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կուղևորվի Բաքու ու ինչպես ավելի վաղ հայտարարել էր, վրացական կողմի վերջնական դիրքորոշումը պարզ կլինի դրանից հետո:

Ավելի վաղ Կալաձեն հայտնել էր, որ ինքը Ադրբեջանում կհանդիպի SOCAR ընկերության ներկայացուցիչների ու կոնսորցիումի ղեկավարության հետ:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք՝ կապված այն բանի հետ, որ ունենանք հնարավորություն ու կարողանանք ստանալ հավելյալ ծավալներ «Շահ Դենիզից»:

Մենք շատ լավատեսորեն ենք տրամադրված ու կարծում ենք, որ, հավանաբար, որոշակի համաձայնության կգանք: Դրանից հետո մենք կպատկերացնենք, թե ինչպես կավարտենք «Գազպրոմի» հետ բանակցությունները»,- հայտարարել է Կալաձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս